Արարատ Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Միրզոյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի այցը լավ հնարավորություն է Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների հետ համագործակցության հարուստ օրակարգի առաջմղման համար և նշել, որ Հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար:

ՀՀ ԱԳ նախարարը նաև բարձր է գնահատել անդամակցությունից ի վեր ԵԽ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդման ուղղություններով: Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից կարևորվել է նաև 2021թ. ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, մասնավորապես՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում նպատակաուղղված կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին: