Զելենսկին Շոլցի հետ քննարկել է Ուկրաինային աջակցության և հացահատիկի մատակարարման հարցեր

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում՝ ուկրաինական հացահատիկի մատակարարման խնդիրը։ Այս մասին գրում է Korrespondent-ը։

«Հեռախոսազրույց եմ ունեցել Օլաֆ Շոլցի հետ: Քննարկել ենք Ուկրաինային պաշտպանական աջակցության ուժեղացումը, պարենային գլոբալ անվտանգության ապահովումը, ռազմագերիների հետ վարվելու միջազգային չափանիշներին Ռուսաստանի համապատասխանության հարցերը: Մատնանշել եմ որոշումների կայացման կարևորությունը՝ ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրման համար»,- գրել է Զելենսկին Twitter-ում։

Գերմանիայի կառավարությունն իր հերթին հայտնել է, որ Շոլցն ու Զելենսկին պայմանավորվել են անել անհրաժեշտ ամեն ինչ՝ Ուկրաինայից հացահատիկային մշակաբույսերի արտահանումն ապահովելու համար։

«Կանցլերն Ուկրաինայի նախագահին տեղեկացրել է մայիսի 28-ին ՌԴ նախագահ Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ իր վերջին հեռախոսազրույցի մասին: Դաշնային կանցլերը և Ուկրաինայի նախագահը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի ներկայիս ռազմական և հումանիտար իրավիճակի շուրջ: Նրանք պայմանավորվել են, որ ամեն ինչ պետք է անել՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար, հատկապես՝ ծովային ճանապարհով»,- ասվում է հաղորդագրությունում։