Իտալիան նախազգուշացրել է սարսափելի հետևանքների մասին, եթե ՌԴ-ն չականազերծի նավահանգիստները հացահատիկի մատակարարման համար

Լուրեր

08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հացահատիկի արտահանման արգելափակումը նշանակում է պատանդ պահել և մահվան դատապարտել միլիոնավոր երեխաների, կանանց և տղամարդկանց։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն, գրում  է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթները վճռորոշ նշանակություն են ունենալու պարենային ճգնաժամի համար։

Ուկրաինան աշխարհում հացահատիկի հիմնական մատակարարներից մեկն է։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը գրավեց ուկրաինական մի քանի նավահանգիստներ, հացահատիկի մատակարարումները դադարեցվեցին։ Ռուսաստանը հերքում է, որ Ուկրաինա ներխուժումը նպաստել է պարենային ճգնաժամին, և պնդում, թե Ուկրաինան ականապատել է իր նավահանգիստները, ինչը խաթարել է մատակարարումները։

Այսօր Անկարայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են նավահանգիստների համատեղ ականազերծման հնարավորությունը։

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան էլ, մեկնաբանելով այդ բանակցությունները, հայտարարել է, որ իր երկիրը հարցը փորձում է լուծել ՄԱԿ-ի միջոցով։ Նա նշել է, որ նավահանգիստների աշխատանքի վերսկսման վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն չպետք է խանգարի Ուկրաինայի անվտանգությանը։

Էմմա Չոբանյան