Փաշինյանի տան վրա գնալն ու ոստիկանությունից բողոքելը 5-րդ շարասյան պահվածք է․ Քոչարյանի տան վրա երբե՛ք չեմ գնացել․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Փողոցի ուժերի ներկայացուցիչներն ասում էին, որ իրենք երեխա ժամանակ հեծանիվ են ունեցել, փողոցում կռիվներ են արել, կայացած մարդիկ են։ Մեր գյուղում որ վիճում էինք, գնում էինք դպրոցի շենքի հետևը կամ գյուղի ակումբի հետևը, երբեք չէինք գնում որևէ մեկի տան վրա»,- Factor TV-ի հարցազրույցում ընդդիմության ակցիաներին այսպիսի գնահատական է տալիս «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անընդունելի համարելով Նիկոլ Փաշինյանի կեցավայրի շրջափակումը, որտեղ ապրում է նրա ընտանիքը։

«Հանրապետություն» կուսակցությունն ավելի քան 20 տարի Հայաստանում ընդդիմադիր պայքար է ծավալել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունների դեմ։ Այս ուժի ղեկավարն ասում է, որ ինքը բազմաթիվ հրապարակներում և փողոցներում է երթեր արել՝ իբրև ընդդիմություն, բացի՝ Պռոշյան փողոցը։

«Երբեք չեմ գնացել կառավարության կեցավայր՝ անկախ իմ վերաբերմունքից Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հանդեպ։ Ես խորին հարգանք եմ տածել նրանց կանանց, երեխաների հանդեպ, երբեք որևէ ավելորդ բառ չեմ ասել։ Այսինքն՝ վեր եք կենում, գնում այդ մարդու տան վրա, այսինքն՝ հստակ պրովոկացիա եք անում, սա ակնհայտ պրովոկացիա է, և մի բան էլ բողոքում եք ոստիկանությունից»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան