Ճգնաժամը չի վերջացել՝ Փառուխի բնակիչները գյուղ չեն գնացել. ադրբեջանցիները անցնում են ռուսների կողքով․ Վահան Բադասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Արցախի նախագահի Հատուկ հանձնարարություներով ներկայացուցիչ, «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի հետ

-Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ և հանձնարարել ձեռնարկել բոլոր միջոցառումները՝ անօրինական շրջանառության մեջ գտնվող զենքի, զինամթերքի, ռազմամթերքի հայտնաբերման ու դրանց առգրավման, ինչպես նաև դրանցից ծագող վտանգը կանխելու ուղղությամբ, ձեռնարկել օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ հնարավոր հանցավոր խմբավորումների, հեղինակությունների, արտոնյալների՝ գերիշխող դեր ունենալու փորձերը կանխելու ուղղությամբ: Պարո՛ն Բադասյան, ինչո՞վ էր պայմանավորված այս խորհրդակցությունը, Դուք ի՞նչ վտանգներ եք տեսնում, Արցախում ի՞նչ անհանգստություններ կան ներքին անվտանգության առումով:

-Ցանկացած որոշում, ցանկացած օրենք պետք է բխի երկրի շահերից: Այսօր ավելի, քան երբևէ, մենք ունենք թե՛ այդ որոշման, թե՛ այդպիսի օրենքի կամ օրենսդրական ակտի անհրաժեշտություն: Ունենք խնդիր, քաղաքացիների անվտանգությունն է՛լ ավելի ապահովելու համար, քաղաքացիներից անօրինական զենքերն ինչքան հնարավոր է՝ հավաքելու։ Դա հրատապ խնդիր է, անհրաժեշտություն է, որովհետև պատերազմից հետո լինելու են թվացյալ արտոնյալներ և շատ-շատ կատեգորիաներ, որոնք կամքից կարող են թույլ գտնվել և պետք եղած ժամանակ ձեռքի տակ ունեցած զենքն օգտագործել: Որպեսզի դա տեղի չունենա, անօրինական զենքերը պետք է հավաքել:

-Այսինքն՝ անհրաժեշտություն էր այդ խորհրդակցությունը:

-Այո՛, դրա անհրաժեշտությունը կար:

-Մայիսի 10-ին միջադեպ էր տեղի ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում. հրաձգություն Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, հանրությանը նա հայտնի է որպես Օգանովսկի։ Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և ապօրինի զենք պահելու հոդվածներով, ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել, իհարկե, անմեղության կանխավարկածը հարգելով: Դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ ընթացք ստացավ այս գործը: Նման դեպքերը մտահոգիչ են Արցախի ներքին անվտանգության և կայունության ապահովման համար:

-Իհարկե, մտահոգիչ են: Այս դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, անմիջապես ձերբակալվել է Սամվել Կարապետյանը, ազատ արձակելուց հետո մարդիկ տարակուսել են, թե ինչո՞ւ են բաց թողել: Ես պարզ բացատրել եմ ինձ հարց տվողներին, որ այն հոդվածների դեպքում, որոնք 3 տարուց ավելի ազատազրկում չեն նախատեսում, դատարանը 72 ժամ հետո որոշում է կայացնում՝ բավարարե՞լ քննիչի պահանջը որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին, թե՞ ոչ: Դատարանն այս դեպքում որոշում է կայացրել չբավարարել քննիչի՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պահանջը, և նա ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։ Դա նույնպես խափանման միջոց է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան