Գաղտնի նամակով Փաշինյանից բողոքում եք ՌԴ Պետդումայի նախագահին․ հաճախորդ եք՝ օտար շահեր սպասարկող 5-րդ շարասյուն․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն է

-Պարո՛ն Նորիկյան, Ձեր ղեկավարած ուժը դիրքավորվում է իբրև այլընտրանք նախկին և ներկա իշխանություններին։ Եվ Դուք պնդում եք, որ փողոցում գտնվող ընդդիմությունը զրո արդյունք է գրանցել 45 օր տևող ակցիաներով, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժված են իբրև ընդդիմադիր առաջնորդներ։ Ըստ այդմ՝ գտնում եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս չի կարող քաղաքացիներին ի ցույց դնել նախկին իշխանավորների վերադարձի վտանգը։ Իսկ ո՞ւմ եք իրականում համարում ձեր մրցակիցը։

-Բնականաբար, եթե մենք այսօր ռեսուրսներ չունենք, այս իշխանությունը ևս մեզ համար դիտարկվելու է որպես մրցակից, նախկին իշխանությունները՝ առավել ևս։

-Դուք չե՞ք չափազանցնում նախկին իշխանության ազդեցության նվազեցման վերաբերյալ գնահատականը։

-Խնդիրը հետևյալն է․ ես ո՛չ նվազեցնում եմ, ո՛չ էլ գերագնահատում։ Ես փաստն եմ արձանագրում՝ ելնելով իմ մասնագիտական կարողություններից։ Խորհրդարանական ընդդիմությունը և նրանց մարմնավորող քաղաքական ուժերը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տարբեր ձևաչափերով և հարթակներով, տարբեր օրակարգերով զբաղեցնում են փողոցները, հրապարակները, զբաղեցնում են խորհրդարանական ընդդիմության հատվածը։ Իրենց պահանջով Նիկոլ Փաշինյանը գնացել է խորհրդարանական ընտրությունների, որի արդյունքներով նրանք լեգիտիմ մանդատ են ստացել խորհրդարանում հանդես գալու։ Ապա փակել են իրենց աշխատասենյակների դռները, դուրս են եկել փողոց՝ կրկին գործող իշխանություններին հեռացնելու պահանջով։ Արդյունքը զրո է՝ իրենց խնդիրը չեն լուծել։

Հետևաբար, այն մտավախությունը, որ կար, թե նախկինները կարող են գործող իշխանությանը հեռացնել, փարատված է։ Բայց նախկինների մեջ կան ուժեր, որոնց համար իշխանության գալու, զավթելու պատրվակը կամ միջոցը կարող է անգամ տեռորը լինել՝ ահաբեկչությունը։ Կարող են դրանք իրենց զինանոցում տեղ ունենալ։ Ցավոք, մեր պատմության ոչ վաղ անցյալի դրվագները մեզ թույլ են տալիս այդպիսի արձանագրում կատարել, ինչը շատ վտանգավոր է։ Սրանք կարող են Հայաստանի պետականության դեմ կրակոցներ լինել։ Երբ իրենք դուրս են մղվում քաղաքական դաշտից օրինական միջոցներով, հայտնվում են մարգինալության տարածքում, բայց չեն լուծվում իրենց առջև դրված խնդիրները, այդ դեպքում կարող է իրենց մոտ այդպիսի խնդիր առաջանալ։

-Ինչո՞ւ եք տեսնում վտանգ, որ հաջորդ քայլը լինի Ձեր նկարագրած պրոցեսները։

-Այդպիսի վտանգ տեսնում եմ՝ հաշվի առնելով չարությունը, թշնամությունը, խորհրդարանական ընդդիմության որոշ առաջնորդների բառապաշարը։ Հարթակում բացեիբաց հայտարարվում է՝ ով իրենց հետո չէ, «նիկոլական է»։ Կներեք, դուք չարաչար սխալվում եք։

-Մեր տաղավարում ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին խնդրեցինք պարզաբանել Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը՝ «ով մեզ հետ չէ, Նիկոլ է», թե ի՞նչ նկատի ունեն ասելով՝ «Նիկոլ է», նա պատասխանեց՝ նկատի ունեն «պետական դավաճան»։

-Ես չեմ լսել Արծվիկ Մինասյանի այդ հայտարարությունը։ Այսինքն, ըստ այդ մարդկանց, ով իրենց հետ չէ, պետական դավաճան է։ Իրենք այդպիսի ընկալում ունեն, որ պետական դավաճաններին գնդակահարում են, տեռորի միջոցով լիկվիդացնում են։ Այլևս ՀՀ-ում որևէ քաղաքական ուժի կամ անհատի պետք է զրկել Արցախի հարցը պատրվակ դարձնելու միջոցով իշխանությունը զավթելու հնարավորությունից։ Այլևս ՀՀ-ում որևէ քաղաքական ուժ չպետք է մտածի իշխանությունը զավթելու մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան