ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Խաչատուր Մելիքսեթյանը

Լուրեր

10.12.2025 | 23:29
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 907 ուղղումն ամբողջությամբ չեղյալ համարելու մասին օրինագիծ
10.12.2025 | 23:13
Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, հանդիպել գործարարների հետ
10.12.2025 | 22:58
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը
10.12.2025 | 22:42
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը
10.12.2025 | 22:22
Բաց երկխոսություն տեխնոլոգիական թեմաների շուրջ. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է LinkedIn-ի հայաստանյան համայնքի ներկայացուցիչներին
10.12.2025 | 22:13
Գալուզինը Բաքվում ընդգծել է 11 ռուսաստանցիների ազատ արձակման կարևորությունը
10.12.2025 | 22:00
Կհրապարակենք 44-օրյայի զեկույցից դետալներ՝ ոչ գաղտնի մասերը․ ծածկադմփոց չի՛ արվել․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 21:53
Լիանա Թովմասյանը՝ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
10.12.2025 | 21:40
Հարավային Կորեան և Ճապոնիան օդ են բարձրացրել իրենց ինքնաթիռները՝ ի պատասխան ՌԴ-ի և Չինաստանի համատեղ օդային պարեկության
10.12.2025 | 21:28
Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է։
10.12.2025 | 21:17
Հայ բռնցքամարտիկները հաջողություններ են գրանցել աշխարհի առաջնությունում
10.12.2025 | 21:08
Սևանում հայտնաբերվել է 62 ձկնորսական ցանց․ սիգի որսի արգելքի վերահսկումը խստացվել է
10.12.2025 | 21:00
Վարչապետը չի ուզում օտար հատուկ ծառայությանը ենթարկվող կաթողիկոս․ նա և ԱԱԾ-ն տիրապետում են փաստերի. Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 20:48
Խաղաղության Նոբելյան մրցանակի վենեսուելացի դափնեկիրը չի մասնակցել մրցանակաբաշխությանը
10.12.2025 | 20:39
Հայաստան–Հունաստան հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ. Դավիթ Կարապետյանի հանդիպումը Լուկաս Ցուկալիսի հետ
Բոլորը

Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է Խաչատուր Բորիսի Մելիքսեթյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Խաչատուր Մելիքսեթյանը ծնվել է 1970թ-ին, Երևան քաղաքում: 1987-1992թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, 1993-1996թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտ: 1994-1998թթ-ին աշխատել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Վերնադսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտի պետրոլոգիայի և երկրաքիմիայի լաբորատորիայում, 2001-2002թթ-ին՝ Գերմանիայի Արխեոմետրիայի ինստիտուտում: 2000թ-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ պետրոլոգիա, հրաբխագիտություն և երկրաքիմիա մասնագիտացմամբ: 2001-2010թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2010թ-ից մինչ այժմ՝ ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի վարիչ, 2012-2017թթ-ին՝ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, 2017թ-ից մինչ օրս՝ ինստիտուտի տնօրեն: 2018թ-ին ինստիտուտում ստացել է երկրաբանական գիտությունների դոկտորի կոչում՝ երկրաբանություն մասնագիտացմամբ:

Խաչատուր Մելիքսեթյանը Եվրոպայի երկրաբանական գիտությունների միության, Երկրագնդի ընդերքի քիմիայի և հրաբխականության միջազգային ասոցիացիայի, Եվրոպայի երկրաքիմիական ասոցիացիայի և Օբսիդիանի ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի անդամ է: Նա հեղինակ է 3 մենագրության և գիտամեթոդական ձեռնարկների, շուրջ 54 գիտական հրապարակումների, որոնցից 24-ը՝ «Web Of Science» շտեմարանում ընդգրկված պարբերականներում, 17-ը` գրախոսվող պարբերականներում և ժողովածուներում, 13-ը` ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ներառված պարբերականներում: Գիտական զեկույցներով հանդես է եկել 60 միջազգային գիտաժողովներում:

Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրեց 2017-2022թթ-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքները և ինստիտուտի զարգացման ծրագիրը: Մասնավորապես, նրա պաշտոնավարման ընթացքում 2017-2018թթ-ին ինստիտուտում մշակվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանակային գնահատման նոր քարտեզը, 2019-2020թթ-ին մշակվել է «ՀՀՇՆ 20.04-2020 Երկաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» նորմատիվային փաստաթուղթը, 2020-2021թթ-ին հիմնավորվել են Հայաստանում առաջին «Գեոպարկ»-ի ստեղծման նախադրյալները, 2021թ-ին մեկնարկել է «Երկրաջերմային էներգետիկ ռեսուրսների գնահատումը Հայաստանում» գիտահետազոտական նախագիծը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի PEER Science-ի կողմից: 2017-2022թթ-ին ինստիտուտի գիտաշխատողների կողմից տպագրվել են 7 մենագրություն, 12 հոդվածների ժողովածուներ, 56 հոդված բարձր ազդեցության գործակցով ամսագրերում, 90 հոդված «Scopus» գիտական շտեմարանում և ԲՈԿ-ի ցանկում, ներկայացվել են 248 գիտաժողովի զեկույցներ և նյութեր:

«2022-2027թթ-ի մեր զարգացման ծրագրի հիմնական նպատակն է գիտական և աշխատանքային ներուժի պահպանումն ու նրա հետագա զարգացումը, երիտասարդ կադրերի պատրաստումը: Երկրաբանական ուսումնասիրություններում կարևոր նշանակություն ունի ինստիտուտի միջազգային դիրքը և հեղինակությունը, ինչն արտահայտվում է Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Իրանի, Թայվանի, Բելգիայի, Չինաստանի առաջատար գիտական կենտրոնների հետ համատեղ իրականացվող հետազոտություններով: Միջազգային համագործակցության շնորհիվ ինստիտուտը կարողանում է կիրառել հետազոտությունների նորագույն մեթոդներ, հետազոտությունների արդյունքների վերլուծություն և կադրերի պատրաստման ժամանակակից մոտեցումներ, հնարավորություն է ստանում գիտական հետազոտությունների արդյունքները հրատարակել տեղական և միջազգային առաջատար գիտական հանդեսներում», – ասաց Խաչատուր Մելիքսեթյանը:

Նա նշեց, որ ինստիտուտի առաջնային խնդիրներից է առաջիկայում Հայաստանի Հանրապետության տարածքի նոր երկրաբանական քարտեզի ստեղծումը»,- ասված է հաղորդագրությունում։