Վտանգավոր ճանապարհ է վերջնագրի լեզուն ՀՀ-ում` ցնցումների է տանում. եթե իշխանափոխություն չեղավ, ի՞նչ հետո․ Վահրամ Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը շեշտում է, որ մեծ ակնածանք ունի Հայաստանի առաջին Հանրապետության ղեկավարների նկատմամբ, չնայած նրան, որ նրանց օրոք ստորագրվեց տարածքային մեծ կորուստներ ենթադրող Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիայի հետ, կիսվեց ՀՀ-ի տարածքը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որոնք զորքերով մտնելով Հայաստան՝ վերջնագիր էին ներկայացրել կառավարությանը։ Թուրքերից այդ ժամանակ ուղերձներ էին ստանում դաշնակցական ղեկավարները՝ բանակցելու, սակայն դրանք կա՛մ պատասխան չէին ստանում, կա՛մ ուշացումով էին պատասխանում։ Այդ ընթացքում ՀՀ-ի տարածքները գրավում էին թուրքերը, իսկ ՀՀ-ում հույս ունեին «Վիլսոնյան Հայաստան» ստանալու։ 1921-ի սկզբներին, երբ ՀՀ-ն արդեն խորհրդայնացվել էր, վերջին վարչապետ, դաշնակցական Սիմոն Վրացյանը նամակով դիմում էր Թուրքիայի կառավարությանը՝ աջակցելու Խորհրդային Միության դեմ պայքարին։ Այսինքն՝ Ցեղասպանությունից 4-5 տարի հետո դաշնակցական գործիչները փորձում էին Թուրքիայի հետ հարաբերություն հաստատել, խնդիրներ լուծել։ Այսօրվա դաշնակցականները հանդես են գալիս «առանց թուրքի Հայաստան» կարգախոսներով։ Ինչքանո՞վ է սա տրամաբանական։

Factor TV-ի հարցազրույցում Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ վտանգներն առարկայական պիտի լինեն, որ ՀՀ-ն համարժեք վերաբերմունք ունենա։

«Ուղղակի 1918-20 թվականներին երկու անգամ փորձ է արվել ստեղծել թուրքական և ադրբեջանական հանրապետություններ՝ անկախ Հայաստանի տարածքում։ Վտանգը դա է, երբ կան թուրքեր, դա հրահրվում էր Թուրքիայի կողմից՝ զենք էր տրամադրում, ադրբեջանական գործակալներ էին գործում այդ հանրապետություններում։ Բարեբախտաբար, ՀՀ-ի իշխանություններին և բանակին հաջողվեց չեզոքացնել այդ վտանգները։ Այսինքն՝ դիմադրությունը պետք է համարժեք լինի այն սպառնալիքներին, որ կան»,- ասում նէ։

Վահրամ Մարտիրոսյանը վտանգավոր ճանապարհ է համարում նաև վերջնագրերի լեզուն․ «Որովհետև եթե չի լինում այսինչ բանը, հետո ո՞րն է հաջորդ քայլը։ Լավ կլինի՝ հետո հռչակվեն, որ եթե չի լինում սա, այդ դեպքում ի՞նչ հատուցում ակնկալի հասարակությունը։ Դրանք ցնցումների տանող միջոցներ են, և եթե իշխանափոխություն տեղի չի ունենում, ապա՝ ի՞նչ։ Փոքր երկիր ենք, և ասում են՝ եկանք իշխանության, ձեր հալը դուք կտեսնեք, դրանք ովքե՞ր են, որ պիտի իրենց հալը տեսնեն։ Քանի՞ հոգի է դա, այդ կես միլիոն մարդը պետք է թողնեն գնա՞ն, արտագաղթե՞ն ՀՀ-ից, ի՞նչ պետք է լինի»։

Հրապարակախոսը վստահ է, որ սպառնալիքի և վրեժի լեզուն փակուղի է տանելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան