Հայաստան է գալիս ԼՂ-ն Ադրբեջանին հանձնողը՝ Լավրովը․ ընդդիմությունը բողոքի ակցիա չի՞ անելու․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանքն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
18.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
Բոլորը

Շաբաթներ առաջ, երբ Հայաստան էին ժամանել Չեռնոգորիայի և Լիտվայի ղեկավարները, ընդդիմությունը բողոքի ակցիաներ էր կազմակերպում, խնդրելով նրանց՝ իրենց հետ ևս հանդիպել, գոռում էին «առանց թուրքի Հայաստան»։ Արդյո՞ք ընդդիմությունը բողոքի ակցիա կկազմակերպի Լավրովի առաջ ևս, օրինակ՝ պահանջելով, որ Պուտինը հետ վերցնի «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի տարածք է» արտահայտությունը, կամ որ ՌԴ-ն դադարեցնի «ատելի թուրքերին» զենքի վաճառքը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը տարօրինակ է համարում այն, որ ընդդիմադիր ուժերը պահանջներ են ներկայացնում ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Լիտվային, Չեռնոգորիային, սակայն նույնը չեն անում ՌԴ-ի պարագայում, որի դեսպանատան առաջ այդպես էլ բողոքի ակցիաներ չկազմակերպեցին։

«Խաղո՞ւմ եք ժողովրդի հետ։ Ստացվում է՝ գնում են եվրոպացիներին, ամերիկացիներին պահանջներ են ներկայացնում, միտինգներ անում դեսպանատների առաջ, բայց ես հարց եմ տալիս նրանց՝ հիմա Հայաստան է գալիս մարդ, որը քայլ առ քայլ հանձնում է Ղարաբաղն Ադրբեջանին, իր անունը Սերգեյ Լավրով է, ինչո՞ւ ակցիաներ չեք անում։ Դեմ եմ վիրավորանքներին, բայց ինչո՞ւ չեք գնում Լավրովին ասում՝ քո կողմնակիցն ենք ՀՀ-ում, 5-րդ շարասյունն ենք ՀՀ-ում, պայքարում ենք քո շահերի համար ՀՀ-ում, գոնե մեկ-երկու գյուղ պահիր մեզ համար։ Սա շատ կարևոր խոսակցություն է»,- ասաց Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան