ՀՀ-ն արեց կրիտիկական առաջին քայլը՝ ԱՄՆ-ի տեխնոլոգիայով միջուկային հզորություն, արբանյակ․ առա՛ջ պիտի անցնենք․ Արմեն Խարազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
Բոլորը

Մայիսի սկզբին ԱՄՆ-ում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ուր հանդիպել էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ռազմավարական երկխոսության նիստ էր տեղի ունեցել: Ստորագրվել էր ոչ միայն քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին հուշագիրը, այլև խոսվել էր ՀՀ-ի պաշտպանական բարեփոխումներում գործակցությունը խորացնելու հնարավորության մասին։

Հունիսի 2-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում: Քննարկվել են ռազմական կրթության ոլորտի բարեփոխումներին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Ի՞նչ կարող են առաջարկել Արևմուտքը կամ նրա դաշնակիցները ՀՀ-ին ռազմական, անվտանգության հարցերով։

Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ այցը հաջող գնահատող ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, իրավաբան Արմեն Խարազյանը Factor TV-ի հարցազրույցում այցի ամենացայտուն ձեռքբերումը միջուկային էներգիայի ոլորտում ստորագրված հռչակագիրն է համարում, որը նախատեսում է ՀՀ-ին ամերիկյան միջուկային էներգետիկ արտադրական հզորությունների տրամադրման հնարավորություն, և որով կողմերը մտադրություն են հայտնում աշխատել այդ ուղղությամբ։

«ԱՄՆ-ն ունի ավանդ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի երկարաձգման մեջ։ ԱՄՆ-ն աշխարհի 129 երկրի հետ ունի նմանատիպ համաձայնագիր, ի տարբերություն որոնց՝ ՀՀ-ի հետ ստորագրած համաձայնագիրը շահեկանորեն աչքի է ընկնում իր բովանդակայնությամբ, ներառյալ՝ մինչ արտադրական ճյուղերի զարգացումը»,- ասում է նախկին փոխդեսպանը։

Բացի այդ, վերջերս ՀՀ-ի առաջին արբանյակը տիեզերք բարձրացավ ոչ թե, օրինակ, ռուսական Ռոսկոսմոսի, այլ ամերիկյան SpaceX-ի միջոցով։ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ գագաթնաժողովում քննադատել էր ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանական ներխուժումների, 44-օրյա պատերազմին պատշաճ չարձագանքելու համար։ Ու նաև վարչապետը հիշեցրել էր, որ ՀԱՊԿ-ի անդամները Բաքվին զենք էին վաճառում, որն օգտագործվեց ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ, ինչը ևս խնդիր է։ SpaceX-ի միջոցով արբանյակի դուրսբերումը տիեզերք չի ենթադրում ամերիկյան պետական ներգրավում, բայց, ըստ Արմեն Խարազյանի, հոգեբանական մեծ խնդիր է լուծվել։

«Հայաստանը կրիտիկական առաջին քայլն է արել՝ 30 տարի ուշացած քայլը, բայց առաջին կրիտիկական քայլն է արել։ ՀՀ նախորդ 3-4 վարչակարգերն ունեցել են հնարավորություն՝ կառուցելու թե՛ ամերիկյան տեխնոլոգիաներով միջուկային կարողություններ, թե՛ արձակելու հայկական առաջին արբանյակը, բոլորն էլ ձախողվել են և մերժել այդ հնարավորությունները։ Այս վարչակազմի օրոք սա հաջողվել է։ Սա խոսում է նրա մասին, որ երբ կա ցանկություն, կարող է լինել արդյունք»,- նշում է Արմեն Խարազյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան