Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր․ աշխատանքներ ենք տանում․ Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր»,- այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:

«Մենք շարունակում ենք աշխատանքները՝ մեր ռուս և վրացի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ վերադառնանք նորմալ աշխատանքային ռեժիմի, մանավանդ, որ հիմա թևակոխում ենք գյուղատնտեսական ապրանքների սեզոն, և կարիք կա, որ տրանսպորտային հանգույցներն անխափան աշխատեն»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը հիշեցրեց, որ հունիսի 11-ին ռուս գործընկերների հետ հանդիպելու է հենց Լարսի անցակետում՝ տեղում հասկանալու, թե ինչպես կարող են արագացնել գործընթացը: Ռուս գործընկերները հավատացնում են, որ հնարավորինս մեծ արագությամբ են իրականացվում մաքսային գործողությունները: «Սակայն մենք տեսնում ենք, որ խնդիրը սկզբունքային առումով դեռ չի լուծվել: Մեր բեռնափոխադրողները, արտադրողները, արտահանողներն ու ներմուծողները խոշոր վնասներ են կրում այս առումով»,- նշեց նախարարը:

Քերոբյանն անդրադառնալով լաստանավային հաղորդակցությանը հայտնեց, որ օրեր առաջ հանդիպում է տեղի ունեցել տրանսպորտային կազմակերպությունների, լաստանավի օպերատորի հետ, համաձայնեցվել է աշխատանքային կարգը:

«Այս պահին մեր աշխատանքը գործարկելու համար մնացել է ընդամենը մեկ խնդիր լուծելու: Դա Վրաստանի կառավարության թույլտվությունն է՝ իրենց նավահանգիստներից օգտվելու առումով: Իրենք ունեն մի շարք դիտողություններ: Դրանք, մեր կարծիքով, ամբողջությամբ հարթվել են: Ամեն րոպե սպասում ենք,-ասաց Քերոբյանը:

Ըստ պլանավորածի՝ հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է սկսի աշխատել: Նախարարը հավատացած է, որ դա թույլ է տալու, որ ամենաարագ փչացող ապրանքների, ամենածանր ապրանքների հարցը օրակարգից հանել:

«Չնայած լաստանավի տարողունակությունն այնպիսին չէ, որ հնարավոր լինի թարմ և արագ փչացող ամբողջ ապրանքների համար օգտագործել լաստանավային հաղորդակցությունը:

Վերին Լարսի անցակետով արագ տարանցման մեխանիզմների ուղղությամբ էլ ենք աշխատանք կատարում, որ հայկական բեռները, որպես ԵԱՏՄ բեռները, ավել արագ ընթացակարգերով անցնեն»,- նշեց Քերոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: