Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Միչիգանի հայ համայնքի հետ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Առաջին անգամ Գլխավոր հանձնակատարն այցելել է Միչիգան նահանգ և հանդիպումներ ունեցել հայ համայնքի կառույցների և ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Այցի առաջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը մասնակցել է Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու կանանց ամենամյա ընթրիքին, հանդիպել համայնքի 70 կին ակտիվ ներկայացուցիչներին և ծանոթացել նրանց աշխատանքին: Հանձնակատարը կարևորել է համայնքում կանանց ոգեշնչող գործունեությունն ու ունեցած նպաստը հայապահպանության գործում:

Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Թագվոր և Թագուհի Մանուկյան հանգստյան տուն (Manoogian Manor), որն աջակցություն է տրամադրում հայ և օտարազգի ծերերին: Հաստատությունը հիմնադրվել է 1949 թվականին 13 հայ կանանց, ամբողջ համայնքի և Ալեք Մանուկյանի և իր տիկնոջ մեծ աջակցության շնորհիվ: Հանձնակատարը ծանոթացավ տան ամենատարեց բնակչի՝ հարյուրամյա Մարգարետի հետ, և լսեց նրա հայաստանյան այցերի պատմությունները:

Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Սաութֆիլդ քաղաքի Սուրբ Հովհաննես հայ առաքելական եկեղեցի և կից համալիր։ Արժանապատիվ Տեր Արեն Ջեբեջյանը և Արմաշ քահանա Բաղդասարյանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել են եկեղեցու պատմությունն ու գործունեությունը։ Եկեղեցին հայտնի է իր մեծ ոսկե գմբեթով, ընդարձակ եկեղեցական համալիրում են գտնվում ծխական խորհուրդը, կանանց գիլդիան, Կոմիտասի երգչախումբը, եկեղեցու կիրակնօրյա դպրոցը, Ամերիկայի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը (ACYOA), Դեթրոյթի կրտսեր և ավագ մասնաճյուղերը, տղամարդկանց միությունը և հայկական ժառանգության և մշակույթի ճեմարանը:

Ամերիկահայ վետերանների շենքը նվիրված է Երկրորդ համաշխարհային և Կորեական պատերազմների վետերաններին: Եկեղեցական տարածքում են գտնվում նաև Ալեք և Մարի Մանուկյան թանգարանը, Էդվարդ և Հելեն Մարտիկյան գրադարանը և Փերիշ գրախանութը։

Զարեհ Սինանյանն այցելել է նաև Ալեք և Մարի Մանուկյան թանգարան, որը Հյուսիսային Ամերիկայի հայկական արվեստի և մշակույթի ամենամեծ թանգարանն է: Ութ պատկերասրահները ներկայացնում են Հայաստանի անցյալի և ներկայի եզակի պատկերները, նկարներ, սրբազան անոթներ և զգեստներ, գորգեր, կենցաղային և անձնական իրեր, վաղ տպագիր գրքեր, ձեռագրեր, գործվածքներ և հնագույն իրեր։

Հանձնակատարի հաջորդ այցը ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոց էր: Այն գտնվում է Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքում և առաջարկում է անվճար, բազմամշակութային կրթություն: Դպրոցում ուսանում են նախադպրոցական տարիքից մինչև 12-րդ դասարանի աշակերտներ՝ բոլոր դասարանների համար հայոց լեզվի ուժեղացված ծրագրով: ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան վարժարանի միջին և ավագ դպրոցի ծրագրերը «U.S. World & News Report»-ի կողմից դասվել են ԳՏՃՄ+արվեստ (STEAM) կրթական մոտեցմամբ կենտրոնացած և քոլեջի նախապատրաստող դպրոցներ: Շրջայցի ընթացքում ավագ դպրոցի տնօրեն դոկտոր Հովսեփ Թորոսյանը ցույց է տվել STEAM ծրագրի համար դպրոցի վերջին ընդլայնումը, որը շուտով կունենա լիարժեք գործող ռոբոտաշինության արհեստանոց: Զարեհ Սինանյանը հնարավորություն է նաև ունեցել զրուցել հայերենի 12-րդ դասարանի աշակերտների հետ և նրանց ծանոթացրել մեր գրասենյակի աշխատանքին և Հայաստանում երիտասարդների հնարավորություններին։

Միչիգան այցի ավարտին Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Մեծ Դեթրոյթի շրջանի տարբեր հայկական կազմակերպությունների, եկեղեցական և եկեղեցու տարածքում գործող կառույցների, կրթական, մշակութային միությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը՝ ընդգծելով մասնագիտական հայրենադարձության կարևորությունը և պետական համակարգում բարձր որակավորում ունեցող աշխատակիցների անհրաժեշտությունը։

Զարեհ Սինանյանն ընդգրկուն անդրադարձ է կատարել նաև Հայաստան-սփյուռք գործակցության ներկայիս մարտահրավերներին և գրասենյակի կողմից սփյուռքի հետ առողջ հարաբերությունների ստեղծման և խորացման աշխատանքներին:

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով:

Արժանապատիվ Տեր Արեն Ջեբեջյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր հանձնակատարին այցի և հանդիպումների համար՝ կարևորելով համայնքի հետ տեղում աշխատանքը:

Զարեհ Սինանյանն Էդվարդ և Հելեն Մարտիկյան գրադարանում հարցազրույց է տվել նաև «Armenian Mirror-Spectator» լրատվամիջոցի ներկայացուցիչներ Էդմոն Ազատյանին և Հարրի Կեզելյանին: Խորքային անդրադարձ է կատարվել Հայաստան-սփյուռք հարաբերություններին և գրասենյակի գործունեությանը»,- ասված է հաղորդագրությունում։