Ղազախստանում Սահմանադրության բարեփոխումներն ընդունվել են․ Նազարբաևն այլևս «էլբաս» չէ

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Ղազախստանում անցկացված հանրաքվեի մասնակիցները ճնշող մեծամասնությամբ հավանություն են տվել սահմանադրական փոփոխություններին՝ երկիրը սուպերնախագահական հանրապետությունից վերածելու ուժեղ խորհրդարան ունեցող նախագահական հանրապետության: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկած համապատասխան փոփոխությունների օգտին քվեարկել է ընտրողների 77,18 տոկոսը, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փոփոխություններին դեմ է հանդես եկել Ղազախստանի քաղաքացիների 18,66 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, հանրաքվեին ընտրողների մասնակցությունը կազմել է 68,06 տոկոս։

Նորացված Սահմանադրությամբ ամրագրվում է նախագահի հավասար հեռավոր կարգավիճակը բոլոր քաղաքական կուսակցություններից և շարժումներից, արգելվում է պետության ղեկավարի մերձավոր ազգականներին ղեկավար պաշտոններ զբաղեցնել քվազիպետական հատվածում: Բացի այդ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը զրկվում է «էլբասի»՝ «ազգի հոր» սահմանադրական կարգավիճակից։

Ղազախստանի նախագահ Տոկաևն առաջարկել էր բարեփոխել Սահմանադրությունն այս տարվա հունվարին երկրում տեղի ունեցած արյունալի անկարգություններից հետո։ Կարգուկանոնի վերականգնման ֆոնին Տոկաևը Նազարբաևին և նրա հարազատներին զրկել է ազդեցիկ պետական ​​պաշտոններից։ Փորձագետներն այս հանրաքվեն դիտարկում են որպես Տոկաևի նախապատրաստություն՝ նախագահական երկրորդ ժամկետում իր թեկնածությունն առաջադրելու համար։