Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 14:13
Պարսից ծոցի երկրները համոզել են Թրամփին՝ չհարվածել Իրանի էներգետիկ ոլորտին. Bloomberg
24.03.2026 | 14:09
Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ում լավագույն ցուցանիշն է գրանցել Հալկից հետո
24.03.2026 | 14:01
Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի
24.03.2026 | 14:00
Բոլոր երեխաները հավասար են, բայց թղթի վրա. երբ ներառական կրթությունը չի ներառում
24.03.2026 | 13:50
Երևանում չորս օր կարճատև անձրևներ կտեղան
24.03.2026 | 13:41
Ցավում եմ Հրայր Թովմասյանի համար․ Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 13:33
Ինչի՞ եք Արցախ ասում. Հայաստանից այն կողմ Ադրբեջան է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 13:24
ԱՄՆ-ն որպես Վենս-Ղալիբաֆ բանակցությունների միջնորդներից մեկը դիտարկում է Թուրքային. Al-Monitor
24.03.2026 | 13:19
Հայաստանը ներկայացնող սուսերամարտիկը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-23 գավաթում
24.03.2026 | 13:13
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.03.2026 | 13:10
ՌԴ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր կան
24.03.2026 | 13:01
Քոչարյանը շատ վատ բան է ասում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 12:52
Վաղաժամկետ մարվել է ՀԷՑ-ի՝ շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար վարկը․ դեռևս առկա է մոտ 350 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական պարտավորություն․ Ռ․ Պետրոսյան
24.03.2026 | 12:43
Պայմանավորվե՞լ եք Ալիևի հետ, որ ասում եք՝ պատերազմ է լինելու. հարց Ալեն Սիմոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 12:34
Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է միջազգային մրցաշարում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը, որն անցկացվել է տեսակապի միջոցով․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Խորհրդի կազմում նիստին մասնակցել են «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Եվգենի Կանդելը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Տնտեսական խորհրդի հարգելի անդամներ, մասնակիցներ,

Ուրախ եմ ընդունելու խորհրդի անդրանիկ նիստը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խորհրդի անդամներին հրավերն ընդունելու և տնտեսական քաղաքականության ձևավորման վերաբերյալ օբյեկտիվ տնտեսական խորհրդատվություն տրամադրելու միջոցով Հայաստանի կառավարությանն աջակցելու է, երբ համաշխարհային տնտեսությունն անցնում է տրանսֆորմացիոն ալեկոծությունների միջով, որպես համաճարակի, թվային փոխակերպման արագացող տեմպերի, կլիմայի փոփոխության և աշխարհաքաղաքական լարվածության հետևանք։ Որոշ մարտահրավերներ, ինչպիսիք են գնաճի արագացումը և մատակարարման շղթաների խզումը, հատկապես դժվար են փոքր տնտեսությունների համար: Հայաստանը բացառություն չէ:

Մենք տնտեսական բարձր աճ ենք գրանցել 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, բայց հասկանում ենք, որ ավելի երկարաժամկետ կայուն տնտեսական զարգացումը մեծապես կախված կլինի այսօրվա մեր բարեփոխումների և նախագծերի ճկունությունից և արդյունավետությունից:

Վստահ եմ, որ Տնտեսական խորհուրդը կվերածվի մի ինստիտուտի, որը կօգնի, կաջակցի և կառաջնորդի Հայաստանի տնտեսական բարեփոխումներին, և ես հաստատակամորեն հանձնառու եմ բաց, թափանցիկ, կառուցողական երկխոսության միջոցով աջակցելու խորհրդի գործունեությանը։

Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջող և արդյունավետ քննարկում»:

Այնուհետև քննարկվել են խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Նիստի մասնակիցները համոզմունք են հայտնել, որ խորհրդի շրջանակում տեղի ունենալիք քննարկումները կնպաստեն տնտեսության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, գաղափարների ու առաջարկությունների ձևավորմանն ու արդյունավետ լուծումներ գտնելուն:

Նախատեսվում է խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հուլիսին՝ Հայաստանում: