Տուգանքի չափը մեծացնելու կարիք կա, սննդամթերքի անվտանգության ոլորտի խնդիրները բազմաթիվ են․ ՍԱՏՄ պետ

Լուրեր

06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
Բոլորը

«Առողջ սնունդն է առողջ ապրելակերպի և առողջ սերունդ ունենալու գրավականը»,- այս մասին նշեց ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը «Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան ընդառաջ. ոլորտի խնդիրները, վերահսկողական աշխատանքները, ակնկալվող փոփոխությունները» թեմայով ասուլիսում:

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետի դիտարկմամբ՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի խնդիրները բազմաթիվ են:

«Կան խնդիրներ, որոնք գլոբալ նշանակություն ունեն և սննդամթերքի անվտանգությունը վերահսկող և օրենսդիր մարմինների՝ ՄԱԿ-ի, Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի հետ ենք փորձում այդ խնդիրները լուծել, և ունենք լոկալ խնդիրներ, որոնք պետք է լուծենք մեր երկրում միացյալ ուժերով»,- նշեց Դանիելյանը:

«Անցած տարի 60-ից ավելի տնտեսվարողների գործուենության կասեցման որոշում ենք կայացրել: Այն տնտեսվարողների մոտ, որտեղ արձանագրում ենք անհամապատասխանություններ և կիրառում ենք սահմանափակումներ, հետևողական ենք լինում, որպեսզի վերացվեն անհամապատասխանությունները, հետո նոր թույլատրում ենք վերսկսել գործունեությունը»,- նշեց ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետը՝ հավելելով, որ խախտումների դեպքում՝ տեսչական մարմինը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության է ենթարկում տնտեսվարողներին:

: Վահե Դանիելյանի կարծիքով՝ թեպետ տնտեսվարողների շրջանում բացթողումները շտկելու պատրաստակամություն ու միտում է նկատվում, սակայն տուգանքի չափի վերանայման անհրաժեշտություն կա:

«Շատ դեպքերում 100 հազար դրամն այն միջոցը չէ, որը կարող է քաղաքացուն սթափեցնել ՝ հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա ռիսկերը: Մենք առաջնորդվում ենք ոչ այնքան տուգանքներ նշանակելով, փորձում ենք այլ միջոցներով հասնել խնդիրները վերացնելուն, սակայն կարծում եմ, որ տուգանքի չափի վերանայման անհրաժեշտություն կա»,-ասաց Վահե Դանիելյանը:

Տեսչական մարմնի ներկայացուցիչն ընդգծեց նաև, որ ոլորտին առնչվող օրենսդրության փոփոխության անհրաժեշտություն է տեսնում՝ վերանայելով վերահսկողական որոշ կարգավորումներ: Նրա խոսքով՝ կան կարգավորումներ, որոնք թույլ չեն տալիս լիարժեք վերահսկողություն իրականացնել:

Մանրամասները՝ տեսանյութում: