ՀՀ ՄԻՊ-ը՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում տեղի ունեցած գործողությունների մասին

Լուրեր

20.11.2024 | 12:22
Մարությանը ճիշտ է արել. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 12:16
Ներսես Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
20.11.2024 | 12:07
Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նոր նախարար, Ադրբեջանի դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ է կանչվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2024 | 12:03
Ուր են անհետացել Երվանդ Քոչարի՝ 500 հազար դոլար արժողությամբ 7 գործերը․ Ռուբեն Քոչարի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
20.11.2024 | 11:50
Դավիթ Խուդաթյանը՝ ՏԿԵ նախարար
20.11.2024 | 11:50
Աբխազիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ փետրվարի 15-ին
20.11.2024 | 11:38
Կադաստրի կոմիտեն հորդորում է ինքնակամ կառույցները ժամանակին հաշվառել
20.11.2024 | 11:27
Թմրանյութի հետ կապ չունեմ, եթե որոշեմ թեստ հանձնել, կանեմ առանց որևէ մեկի հրահանգի․ Կարեն Սարուխանյան
20.11.2024 | 11:15
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 44 ԱԹՍ-ների գրոհը հետ մղելու մասին
20.11.2024 | 11:10
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.11.2024 | 10:59
Բաքուն Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթը
20.11.2024 | 10:45
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում «արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը»
20.11.2024 | 10:38
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան ընկել ձորակը․ վարորդը տեղում մահացել է
20.11.2024 | 10:25
Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
20.11.2024 | 10:02
WTI տեսակի նավթի գինն աճել է
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ 03.06.2022թ.-ին երեկոյան Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում տեղի ունեցած գործողությունները գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

«Դեպքի ընթացքում Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության համապատասխան բաժիններ, ինչպես նաև իրականացվել է ԶԼՄ հրապարակումների և տարածված տեսաձայնագրությունների ուսումնասիրություն։

Այսպիսով, նշված դեպքերի հետ կապված Պաշտպանն արձանագրում է հետևյալը.
1. Ոստիկանության կողմից կիրառվել են առերևույթ ծխաքողարկող և/կամ լուսաձայնային հատուկ միջոցներ։ Կոնկրետ իրավիճակում կիրառված այդ հատուկ միջոցների տեսակների, կիրառման համար թույլատրելի չափանիշներին դրանց համապատասխանության, ինչպես նաև տվյալ իրավիճակում օգտագործման անհրաժեշտության, համաչափության ու պիտանելիության վերաբերյալ Պաշտպանն արդեն իսկ պարզաբանումներ է պահանջել ՀՀ Ոստիկանությունից։

Պաշտպանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ցանկացած դեպքում Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը պետք է ունենա իրավաչափ նպատակ, և այն պետք է լինի խիստ համաչափ։ Հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի բացառիկ միջոց՝ դրա կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելու տեսանկյունից։

Ավելին՝ օրենսդրության համաձայն, Ոստիկանության ծառայողը հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ այդպիսի նախազգուշացումն անհնար է։

03.06.2022թ. տեղի ունեցած կոնկրետ դեպքում հատուկ միջոցի կիրառումը պետք է մանրամասն և անաչառ քննարկման առարկա դառնա, ինչպես դրա համաչափության, հետապնդած իրավաչափ նպատակի, այնպես էլ այլ միջոցներով ակնկալվող արդյունքին հասնելու անհնարինության տեսանկյունից, պետք է հիմնավորվի հատուկ միջոցի կիրառումից առաջ նախազգուշացնելու կամ դրա անհնարինության մասին։
Պաշտպանը հետևողական է լինելու դեպքը պատշաճ քննության առարկա դարձնելու հարցում։

2. Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության հայտնած տվյալների՝ նշված դեպքի արդյունքում բժշկական կենտրոններ դիմել են թվով 60 անձինք, որից 39-ը ոստիկանության ծառայողներ։
Պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում թե’ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, և’ թե հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության նկատմամբ ուժի կիրառումը։ Պետք է բացառել ինչպես հավաքների ժամանակ հակաօրինական գործողությունների կատարումը, այնպես էլ անհամաչափ ուժի կիրառումը։

3. Պաշտպանի արագ արձագանման խմբերը Ոստիկանության բաժիններում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված բոլոր 11 քաղաքացիների հետ։ Բոլոր 11 անձինք բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն կատարած լինելու կասկածանքով։ Քաղաքացիներից 5-ը ունեցել են տարբեր տեսակի մարմանական վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի, ծնոտի և աչքի հատվածում վնասվածքներ։

Առանձնազրույցներում քաղաքացիների հայտնած տեղեկությունների համաձայն մի շարք դեպքերում իրենց մարմանական վնասվածքները հասցվել են արդեն իսկ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս փաստացի արգելանքի վերցված լինելու պայմաններում, ինչն անընդունելի է և Պաշտպանը պահանջել է, որ նման յուրաքանչյուր դեպք պատշաճ ժամկետում իրավական գնահատականի արժանանա՝ որպես անթույլատրելի վարքագծի կանխարգելիչ նշանակության երաշխավորում։

4. Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել են նաև Ոստիկանության ծառայողներին հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին դեպքերը, այդ թվում՝ կտրող-ծակող գործիքներից, ծանր մետաղական առարկաներից։

Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում հավաք իրականացնող անձանց և կազմակերպիչներին՝ գործադրելու առավելագույն ջանքերը հավաքի խաղաղ ընթացքն ապահովելու և մասնակիցների հակաօրինական արարքները կանխարգելելու համար՝ ի թիվս այլնի համագործակցելով հավաքի ընթացքը սպասարկող ոստիկանության ծառայողների հետ։
Նախորդիվ օրերի մշտադիտարկումը վկայում է, որ այն դեպքերում, երբ Ոստիկանության ու հավաքի կազմակերպիչների կողմից համագործակցության ջանքեր են գործադրվել, հիմնականում ապահովվել է հավաքի խաղաղ ընթացքը՝ չհանգեցնելով անձանց իրավունքների խախտումների։

5. Պաշտպանն անթույլատրելի է համարում նաև ատելության ու բևեռացված խոսքի հրահրումն ու արդարացումը հանրային խոսույթում, ինչպես հավաքներ իրականացնողների, դրանց կազմակերպիչների, այնպես էլ դրան մասնակից չհանդիսացող հանրային դերակատարների ու քաղաքացիների կողմից։
Հատկապես հանրային դերակատարում ունեցող գործիչները և անձինք պետք է ձեռնպահ մնան նման կոչերից և խոսքից՝ հանրության շրջանում կրքերի և միջավայրի առավել մեծ լարում թույլ չտալու նպատակով։ Սա կոլեկտիվ պատասխանատվություն է, որը պետք է գիտակցենք բոլորս»,- ասված է հաղորդագրության մեջ։