Տեղի է ունեցել Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի 18-րդ գիտաժողովը

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Հունիսի 4-ին Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ իրականացվել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի 18-րդ գիտաժողովը:

Ինչպես տեղեկացնում են Առողջապահության ազգային ինստիտուտից, բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱԱԻ-ի Մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանը, ինչպես նաև Ֆրանսիայի Վերարտադրողական բժշկության ամենահայտնի գիտնականներից մեկը՝ Ռենե Ֆրիդմանը:

«Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի 18-րդ գիտաժողովը սկսվեց ԱԱԻ-ի Վերարտադրողական բժշկություն մասնագիտացմամբ դասընթացի 25 ավարտողներին ուղղված շնորհավորանքով:

ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը կարևորեց նոր մասնագիտացման հնարավորությունն ու այդ գործում արտերկրի լավագույն մասնագետների հետ հաջող համագործակցությունը:
Դասընթացը վարել են աշխարհի 30 երկրների վերարտադրողական առողջության ոլորտի վաստակաշատ ու անվանի պրոֆեսորներ:

ԱԱԻ-ի Մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանն ուրախություն հայտնեց ԱԱԻ-ի կատարած մեծ աշխատանքի արդեն տեսանելի արդյունքների համար և նշեց, որ արդեն մեկնարկել է նոր մասնագիտացում ստանալու դասընթացի 2-րդ հոսքը»,- ասված է հաղորդագրության մեջ: