Ընդդիմության պլանն այսօր ձախողվեց. ինչ տեղի ունեցավ խորհրդարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

Խորհրդարանի աշխատանքները բոյկոտած և Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքար ծավալող ընդդիմադիր պատգամավորները շուրջ մեկամսյա դադարից հետո Ազգային ժողովում էին:

Մինչ նրանց խորհրդարան գալը՝ ԱԺ շենքում և բակում ԱԱԾ ՊՊԾ-ի կողմից ուժեղացված հսկողություն սահմանվեց: ԱԺ այգում լուսաձայնային նռնակներ էին տեղադրվել, ինչը սովորաբար արվում էր Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ: Բացի այս, Factor TV-ն արձանագրել է, որ ՊՊԾ աշխատակիցների կողմից ԱԺ շենքի տարբեր հատվածներում այսպիսի սարքավորումներ տեղադրվեցին, ինչից հետո շենքում հեռախոսային և ինտերնետային կապի խնդիրներ առաջացան: Ուշագրավ է, որ նիստից առաջ ԱԺ-ում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցներին էին փոխանցվել նաև պատգամավորների լուսանկարները:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն այսօր ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել՝ օրակարգ բերելով մեկ հարց՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։

Ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացեց ու փակեց մի քանի րոպեում․ քվորում չկար։

Չնայած իրենց իսկ հրավիրած արտահերթ նիստին չէին եկել ընդդիմադիրներից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, սակայն նիստը չկայացավ իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով:

Ալեն Սիմոնյանի՝ նիստերի դահլիճը լքելուց հետո ԱԺ աշխատակազմը դադարեցրեց նիստի ուղիղ հեռարձակումը, սակայն ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ ամբիոնից անջատած խոսափողների առջև ներկայացրեց օրակարգ բերված հայտարարության նախագծի բովանդակությունը:

Ընդդիմությունն այսօր առաջարկում էր, որ Ազգային ժողովը հայտարարի՝ Ադրբեջանի հետ սահմանագծում անցկացնելու նախապայմանը ռազմագերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերումն է։ Սահմանազատման արդյունքում բացառվում է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը, իսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում էլ՝ որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասպանությունը։

Անհրաժեշտ քվորում ապահովելու համար նախատեսված չորս ժամերի ընթացքում իշխող ուժի ներկայացուցիչներն այդպես էլ չգրանցվեցին, թեև նրանցից շատերը խորհրդարանի շենքում էին: Միջանցքներում նրանք խուսափոււմ էին պատասխանել հարցին, թե ինչո՞ւ են տապալում ընդդիմադիրների հրավիրած նիստը:

Իշխող ՔՊ խմբակցությունն ավելի վաղ ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստը որակել էր կեղծ օրակարգ և հայտարարել․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստին»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը չկայացած նիստից հետո հայտարարեց․ «Եթե ՔՊ-ականների համար Հայաստանի ու Արցախի ապագան կեղծ օրակարգ է, ապա այն, ինչ ես իրենց մասին կուզեի ասել, խորհրդարանի շենքում ասել չի կարելի»։

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմության դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, ինչն այս օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, ըստ Մամիջանյանի, խուսափում են հայտարարել:

ԱԺ-ում ձախողված նիստից հետո ընդդիմադիրներն ուղևորվեցին Ֆրանսիայի հրապարակ, այնտեղից էլ համախոհների հետ քայլեցին Հանրապետության հրապարակ, որտեղ շրջափակեցին կառավարության թիվ մեկ շենքը: Իսկ չորս ժամ անց այդպես էլ չգումարվեց արտահերթ նիստ՝ քվորում չլինելու պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան