ՌԴ-ն արդե՛ն պատժվում է․ ՀՀ-ն ճիշտ արեց՝ պատերազմական հանցանքը չսատարելով․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն աշխարհակարգը, որ գոյություն ուներ մինչև փետրվարի 24-ը, այլևս գոյություն չունի, այն փլուզվեց։ Նոր աշխարհակարգն առայժմ չկա, բայց այն ստեղծվում է ռուս-ուկրաինական պատերազմի բովում, նաև՝ դրա շուրջ մարտերի արդյունքում։ Factor TV-ի հարցազրույցում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի 100 օրը այսպիսի գնահատական է հնչեցնում «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

Պատերազմի ընթացքը կարող է փոխվել օր օրի։ ԱՄՆ-ն արդեն քննարկում է Ուկրաինային մեծ մարտական անօդաչու թռչող սարքերի վաճառքի հարցը: Grey Eagle անօդաչուները, ըստ փորձագետների, մոտ երեք անգամ հզոր են թուրքական Bayraktar-ներից։ Դրանք կարող են համալրվել ավելի հզոր զենքերով, մասնավորապես՝ Hellfire հրթիռներով:

ԱՄՆ-ն և Գերմանիան նաև Ուկրաինային ռուսականից ավելի մեծ հեռահարության հրետանի տրամադրելու որոշում են կայացրել։ ՌԴ ՊՆ-ն էլ հայտնել է միջուկային հրթիռներով զորավարժություն սկսելու մասին։ «Յարս» կոչվող միջուկային մոբիլ հրթիռների արձակման համակարգերը կարող են հարվածել 11 հազար կիլոմետրի վրա գտնվող թիրախներ։ Այսպիսով, մեծանում է նաև անկանխատեսելի զարգացումների հավանականությունը՝ արդյո՞ք գործը կհասնի միջուկային պատերազմի, թե՞ համաձայնություններ դեռ հնարավոր են։

Թերևս, Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու՝ ՌԴ-ի ղեկավարության որոշումն է, որ Ալիևին հիմք է տվել օրերս Զանգելանում հայտարարելու, թե չկա միջազգային իրավունք, աշխարհում առաջին տեղում ուժն է՝ հերթական անգամ սպառնալիքներ հնչեցնելով ՀՀ-ի հասցեին։

«Ալիևը չարաչար սխալվում է, որովհետև այն, ինչ արեց Ռուսաստանը, հենց դրա համար ինքը պատժվում է, հիմա հենց դա է տեղի ունենում։ Եթե Ալիևն ուզում է դա նաև իրեն հասնի, կարող է փորձել բախտը»,- նշում է Ռուբեն Մեհրաբյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն այս ընթացքում շատ կարևոր քաղաքական որոշումներ է ընդունել, որոնցից առաջինն ու կարևորագույնը ՌԴ-ին չսատարելն է «այս հանցավոր պատերազմում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան