Գնում ենք կառավարություն` հստակ ներկայացնելու մեր պահանջները. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.06.2022 | 17:50Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն այն չկայացավ, քվորում չապահովվեց:
«Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, խորհրդարանական կառավարման երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Դեռ երեքուկես ժամ ԱԺ նիստը բաց է, և դեռ հնարավորություն կա, որ նիստը կարող է տեղի ունենալ: Սա ջրբաժան է, որ հասկանանք՝ ով է ժողովրդի հետ, ով է ժողովրդի թշնամին: Մենք գնում ենք կառավարություն` հստակ ներկայացնելու մեր պահանջները»,- նշեց Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: