«Նախագծումը մեծ դարդ ա․ ծրագրերի հսկայական մաս դանդաղ է ընթանում նախագծողների մեղքով»․ Սանոսյան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Եթե ամեն ինչ գրաֆիկով գնա, ապա Թեղուտի հանքն առաջիկայում կսկսի աշխատել։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Թեղուտը որոշակի խնդիրներ ուներ` հիմնականում հումքի արտահանման հետ կապված։ Ինչպես նաև որոշակի վերազինման, կահավորման աշխատանքներով պայմանավորված` հանքը դադարեցրել էր գործունեությունը։ Սակայն աշխատակիցներն օրենքով սահմանված ձևով վարձատրվում են»,- նշեց Սանոսյանը։

Նրա խոսքով` ընկերության ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել` հաշվի առնելով մտահոգությունները։ Հանքի ներկայացուցիչները վստահեցրել են, որ խտանյութի արտահանման հետ կապված խնդիրները կարծես կարգավորել են, հունիսի 10-ից հետո կսկսեն արտահանել։ Ինչն էլ, ըստ Սանոսյանի, կբերի նրան, որ 1 ամսվա ընթացքում հանքը կսկսի աշխատել։

Անդրադառնալով ճանապարհաշինարարական աշխատանքներին, մասնավորապես Մ6 ճանապարհահատվածի նախագծման հետ կապված խնդրին, Սանոսյանը նշեց. «Դա ընդհանուր մեծ դարդ ա, այս երկրում այս դարդն ամենաշատը մեր նախարարությունն ունի: Մեր ծրագրերի մի հսկայական մասը դանդաղ է ընթանում նախագծողների մեղքով, բայց տարիների ընթացքում անընդհատ խստացումներ են արվել, որպեսզի աշխատանքների որակը բարձրանա: Եվ այժմ որոշակի տարբերություն կա: Բայց եթե շատ խիստ աչքերով նայենք, Հայաստանում շինարարությունը կարող է կանգնել: Անընդհատ այդ պրոցեսի մեջ ենք՝ շինարար-նախագծող, վեճ կռիվ, մինչև փորձենք կարգավորել, պրոցեսն առաջ գնա»:

Սանոսյանը վստահեցրեց, որ Մ6 հատվածի ճանապարհաշինարարական աշխատանքներն այս տարի կավարտվեն:

Մանրամասները՝ տեսանյութում: