Դժբախտ դեպք՝ նկարահանման ժամանակ․ Արշակունյաց պողոտայից հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա Արթուր Ղանդիլյանի անշնչացած մարմինը

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում․ Արշակունյաց պողոտայի 56/11 հասցեում գտնվող պահեստային շինությունում ֆիլմ նկարահանելիս 37-ամյա Արթուր Ղանդիլյանը աստիճաններով բարձրացել է մետաղական կոնստրուկցիայի վրա ոտքը սայթաքել, ընկել է և մահացել։

«Երեկ ժամը 20․20-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայից կենսաբանական մահ ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ տեղափոխել է մի տղամարդու։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 19․25-ին Արշակունյաց պողոտայի 56/11 հասցեում գտնվող պահեստային շինության մեջ ֆիլմ նկարահանելու համար նախատեսված աշխատանքների ժամանակ Արթուր Ղանդիլյանը աստիճաններով բարձրացել է մետաղական կոնստրուկցիայի վրա, որտեղ էլ ոտքը սայթաքելու հետևանքով ընկել ու ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- Factor.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Նշենք, որ Արթուր Ղանդիլյանը օպերատորի օգնական էր։ Մամուլը գրում է, որ նա աշխատում էր «Kentron TV»-ում, սակայն hեռուստաընկերությունից Factor.am-ի հետ զրույցում ասացին, որ նա տարիներ առաջ է իրենց մոտ աշխատել։

Արթուր Ղանդիլյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ աշխատում է «Love is Production»-ում։ Ընկերությունից մեզ վստահեցրին՝ Ղանդիլյանը վաղուց իրենց աշխատակիցը չէ։ Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Արփի Հակոբյան