ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
Բոլորը

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումը առաջնահերթություններից է և այս առումով գոհունակություն հայտնել, որ Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ համագործակցությունը արդյունավետ կերպով զարգանում է։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս տարի լրանում է ՄԱԿ ԶՀԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը, ինչն էլ ավելի խորհրդանշական է դարձնում Երևանում կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի անցկացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում զբոսաշրջության զարգացման ներուժին և ոլորտում իրականացվող նախագծերին։ Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, Հայաստանի զբոսաշրջության ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։