Միասնական սոցիալական ծառայության հերթապահության ինստիտուտ պետք է ներդնենք․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Միասնական սոցիալական ծառայություններում հերթապահության ինստիտուտի ներդրման կարիք կա, սկզբնական շրջանում` գոնե մարզերում»,- այս մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Նախարարն ընդգծեց, որ համայնքներում միասնական սոցիալական ծառայությունները պետք է դարձնել աշխատող, կենդանի օրգանիզմ, որոնք կզգան համայքի խնդիրները, ինչն էլ երեխաների պաշտպանության հետ կապված խնդիրները կանխարգելելու հնարավորություն կտա:

«Օրինակ՝ Դեբեդ գետը նետված երեխայի դեպքի հետ կապված` միասնական սոցիալական ծառայությունը գործուն մասնակցություն ունի` խորքային գնահատում պետք է իրականացվի, որպեսզի հասկանանք պատճառներն ու շարժառիթները։ Երեխան այժմ ժամանակավոր կացարանում է, մինչև նրա կարգավիճակի հարցը կլուծվի»,- նշեց Մկրտչյանը։

Նախարարը կարևորեց պետական մարմինների իրազեկվածությունը. «Երբ որ կարողանում ենք ՏԻՄ-երի, մյուս գերատեսչությունների և քաղաքացիների կողմից իրազեկվել, փորձում ենք արագ արձագանքել: Միասնական սոցիալական ծառայություններում հերթապահության ինստիտուտի կայացումը արագ արձագանքման հնարավորություն կտա»:

Մանրամասները՝ տեսանյութում: