ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները ՌԴ-ի դեմ․ ցանկում մի շարք պետական պաշտոնյաներ և ընկերություններ են

Լուրեր

28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների նոր ցուցակը, որում ներառված են 17 ռուսաստանցիներ և 16 ընկերություններ Ռուսաստանի Դաշնությունից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դրանք արգելափակող պատժամիջոցներ են, որոնք նախատեսվում են ակտիվների սառեցում, արգելվում է նաև բիզնես վարել և գործարքներ կնքել դրանց ենթակա մարդկանց և ընկերությունների հետ։ Այս ցուցակում հայտնված անձանց արգելվում է նաև մուտք գործել Միացյալ Նահանգներ։

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, որը համարվում է Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը, գործարար Ալեքսեյ Մորդաշովը՝ գրեթե ողջ ընտանիքի հետ։

Ընկերություններից պատժամիջոցների ցանկում ներառվել են O’Neill Assets Corporation-ը, որն ԱՄՆ իշխանությունների կողմից ուղղակիորեն կապվում է Վլադիմիր Պուտինի հետ, NordGold-ը, որը կապված է Մորդաշովների ընտանիքի հետ, ռուսական խոշորագույն մետալուրգիական «Severstal» կորպորացիան, որը վերահսկվում է Մորդաշովի կողմից։

Նոր պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո Մոսկվայի բորսայում Severstal-ի բաժնետոմսերը նվազել են գրեթե 12%-ով։ ԱՄՆ պատժամիջոցները կարող են լրջորեն հարվածել ընկերության արտահանման պայմանագրերին. նրա համար ավելի դժվար կլինի միջազգային վճարումներ կատարել և մուտք գործել մատակարարման շղթաներ, իսկ որոշ գնորդներ կարող են հեռանալ երկրորդական պատժամիջոցների ենթարկվելու մտավախությունից ելնելով։