Պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները
Հասարակություն
02.06.2022 | 20:35Ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումների ընթացքում պարեկային ծառայության կարգախմբերն ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացնելու Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում։ Պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ շրջանավարտների ծնողներին հորդորելով տրանսպորտային միջոցները չվստահել երեխաներին։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ պարեկային ծառայողները հետևողական են լինելու և յուրաքանչյուր ապօրինության արագ արձագանքելու են։