Ո՞վ է Ալիևը՝ կադիրովական ոճի փոքրիկ բռնապետը, որ առանց ՌԴ-ի արկածախնդրության գնար․ Պուտինի ռեժիմը գլոբալ մարտահրավեր է․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 14:13
Պարսից ծոցի երկրները համոզել են Թրամփին՝ չհարվածել Իրանի էներգետիկ ոլորտին. Bloomberg
24.03.2026 | 14:09
Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ում լավագույն ցուցանիշն է գրանցել Հալկից հետո
24.03.2026 | 14:01
Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի
24.03.2026 | 14:00
Բոլոր երեխաները հավասար են, բայց թղթի վրա. երբ ներառական կրթությունը չի ներառում
24.03.2026 | 13:50
Երևանում չորս օր կարճատև անձրևներ կտեղան
24.03.2026 | 13:41
Ցավում եմ Հրայր Թովմասյանի համար․ Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 13:33
Ինչի՞ եք Արցախ ասում. Հայաստանից այն կողմ Ադրբեջան է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 13:24
ԱՄՆ-ն որպես Վենս-Ղալիբաֆ բանակցությունների միջնորդներից մեկը դիտարկում է Թուրքային. Al-Monitor
24.03.2026 | 13:19
Հայաստանը ներկայացնող սուսերամարտիկը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-23 գավաթում
24.03.2026 | 13:13
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.03.2026 | 13:10
ՌԴ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր կան
24.03.2026 | 13:01
Քոչարյանը շատ վատ բան է ասում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 12:52
Վաղաժամկետ մարվել է ՀԷՑ-ի՝ շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար վարկը․ դեռևս առկա է մոտ 350 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական պարտավորություն․ Ռ․ Պետրոսյան
24.03.2026 | 12:43
Պայմանավորվե՞լ եք Ալիևի հետ, որ ասում եք՝ պատերազմ է լինելու. հարց Ալեն Սիմոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 12:34
Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է միջազգային մրցաշարում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան, ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ

Պարո՛ն Սաքունց, նույնիսկ 2020-ի պատերազմի դաժան պարտությունից, ծանր կորուստներից հետո ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը չի կանգնում նախկին իշխանությունների կողքին՝ հեռացնելու այսօրվա իշխանությանը։ Սա ամենևին չի նշանակում, որ քաղաքացիների մեկ այլ հատված դժգոհություններ չունի Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, ունի և շատ մեծ՝ բարեփոխումների չգոյություն, նույն ԼՂ-ի հարցով քաղաքականություն, բայց էլի չի աջակցում նախկին իշխանություններին։ Ինչո՞ւ, ի՞նչ դեր է խաղում ժողովրդավարության բաղադրիչը, որի մասին շատերն են մոռանում։

-Շատերը ոչ թե մոռանում են, այլ շատերի համար դա գոյություն չունի, որպես այդպիսին, արժեք։ Մի բան պետք է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիները շատ ավելի խելացի են, քան փորձում են նրանց որակազրկել իրենց աչքում։ Քաղաքական ուժերի մեծամասնությունն ամեն ինչի մասին խոսում է՝ բացի մի հիմնական խնդրից, որ այս իրավիճակը հետևանք է այն անվտանգային համակարգի, որում Հայաստանը գտնվել է և շարունակում է գտնվել։ Այդ իրավիճակի թիվ մեկ նավավարը, ում ձեռքին է ղեկը, պուտինյան ռեժիմն է։ Բացարձակապես կարելի է խոսել ամեն ինչի մասին՝ Իլհամի և Էրդողանի իրապես բռնապետական ռեժիմների մասին, որոնք խնդիրներ են առաջացնում, բայց հիմնական արջի մասին, որ գտնվում է սենյակում և ինքն է ազդեցություն ունենում․․․ այս արջի վերաբերյալ հանրության վերաբերմունքը շատ հստակ է։ Ավելի պատշաճ է գիտակցվում նրա ազդեցությունը, որի պարագայում չկա ընդվզումը։

Բայց, ի վերջո, հիմնական կենտրոնական ուժը՝ ազդող դաշտը նա է, և մնացյալ հարցերը երկրորդական են, հետևաբար, հարցը հետևյալն է՝ ո՞վ է առաջարկում այդ ազդեցությունից դուրս գալու ճանապարհը։ Ընդդիմությունը չունի առաջարկ, ընդհակառակը՝ փորձում է այդ ազդեցության շրջանակում իշխանություն վերցնել, իշխանությունը դեռևս կոնցեպտուալ քայլեր չի ներկայացնում, չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում տեսնում ենք ակնհայտ գործողություններ աշխարհաքաղաքական այն կենտրոնների հետ հարաբերության զարգացման առումով, որոնք ժողովրդավարական արժեքների կրողն են և միջազգային իրավունքի՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ։ Հայաստանի հանրությունն այս առումով ավելի գիտակից է, քան շատ քաղաքական ուժեր, որոնք փորձում են փրկել նրան։

-Այսինքն, ըստ Ձեզ, ՌԴ-ի դրեակատարումը Հարավային Կովկասում՝ որպես «արբիտր» կամ կոնֆլիկտը կառավարող և դրանից օգուտներ քաղող, քաղաքացին գիտակցե՞լ է։ Եվ կախված նրանից, թե քաղաքական ուժն ինչպիսի գնահատական է տալիս այդ երևույթին, դա էլ ձևավորո՞ւմ է քաղաքացու տեսակետը։ Կխնդրեմ այս հարցին պատասխանեք նաև ժողովրդավարության և բռնապետության մասին հայաստանյան դիսկուրսի համատեքստում։

-Ժողովրդավարությունը՝ որպես արժեք, քաղաքացիների համար այլևս կա, և դրա արձանագրումը 2018 թվականի թավշյա հեղափոխությունն էր։ Դա հանուն ժողովրդավարության էր, հանուն այն իրավիճակի, երբ մարդն արդեն չի վախենա իր կարծիքն արտահայտել։ Իհարկե, միշտ էլ հանցագործները վախենում են պատասխանատվության ենթարկվելուց։ Հիմա, երբ այդ հանցագործները քաղաքական պատմուճան են հագել և հանդես են գալիս որպես քաղաքական գործիչներ, և իրենց՝ քրեական հետապնդումից վախը փորձում են ներկայացնել իբրև հետապնդման փաստ, և ինչպես քաղաքական և քրեական գործոններն են եղել նրանց համար միահյուսված, այդպես էլ մնում են։ Դա արժեքային է, մտածելակերպ է, սկզբունքային է և այլն։ Բայց ՀՀ քաղաքացիները հենց այն վախի զգացումը, որ ունեցել են այսօրվա, այսպես կոչված, քրեական բովանդակությամբ ընդդիմության ղեկավարման ժամանակ, նրանք այլևս չեն ուզում վերադառնալ այդ իրավիճակին, երբ իրապես վախենում էին կորցնել տունը, ունեցվածքը, իրենց ազատությունները և շարունակաբար գտնվում էին հետապնդման վտանգի տակ։ Սա ջրբաժան է։

Բայց իշխանությունն արդյո՞ք պատշաճ ջանքեր է գործադրում, որպեսզի անդառնալի լինի։ Այստեղ հիմնական հարցը գալիս է ոչ միայն բարեփոխումների, այլևս աշխարհաքաղաքական, անվտանգային։ Այս առումով սպասողական վիճակ է։ Իշխանությունը չի կարող հաշվի չնստել հանրային տրամադրությունների հետ։ Այստեղ ագրեսիվ փոքրամասնությունը շատ լավ հասկանում է, որ իր ժամանակն անցնում է, և ուզում է սրացումներով իր դիրքը պահել։ Ինքը հանրային աջակցություն չունի, և դրանով է պայմանավորված նրա հոգեվարքը և տարբեր պիտակավորումներով փորձում է գնահատականներ տալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան