Բանակցությունները նրա համար են, որ կողմերը գնան փոխզիջումների, ուրիշ տարբերակ չկա. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Չե՞ք կարծում, որ դուք ձեր կառավարության ծրագրից շեղվում եք, որովհետև ծրագրում Արցախի ինքնորոշում ձևակերպումը կար, հիմա ձեր գործընկերներն ասում են՝ կարգավիճակի հարցը մի կողմ թողնենք: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան պատասխանեց՝ ո՛չ, չենք շեղվել:

«Մենք ապրում ենք հետպատերազմյան շրջանում՝ բավականին տուրբուլենտ: Ցավում եմ, որ շատերը պատմություն չեն ուսումնասիրում ու դպրոցական գիտելիքները պակաս են: Պատերազմի մասնակից երկրներում հետպատերազմյան շրջանում լուրջ խնդիրներ են առաջանում: Բայց ՔՊ նախընտրական ծրագրում և կառավարության ծրագրում գրված է այն, ինչ գրված է»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով բանակցությունների գործընթացին՝ Հարությունյանը նշեց. «Ես ամեն անգամ զարմանքս եմ ուզում հայտնել, երբ ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը ասում են, որ միջանցքային որևէ տրամաբանությամբ բան չի քննարկվում ու Ալիևի ամեն հայտարարությունից հետո մեզ մոտ ինչ-որ դողէրոցք է սկսում, թե՝ այ, հողերը ծախեցին: Ժողովուրդ ջան, եկեք մենք մեզ հարգենք, էլի, ուրիշին թուրք անվանելով՝մեր հարցերը չենք լուծում: Մենք մեր վախերն ենք ցույց տալիս դրանով: Երբ մեկին անընդհատ թուրք ես անվանում, նշանակում է՝ դու սարսափներ ունես: Եթե նույնիսկ ունես, դու պիտի գնաս դրա լուծման: Ալիևն է, թող հայտարարի, դուք էլ ուրիշ բան հայտարարեք: Այն հայտնի անեկդոտն է, ասում է՝ վարպե՛տ, դու էլ ասա:

Խնդիրն այն է, որ ՀՀ գործող իշխանությունը չափից ավելի ազնիվ է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, իսկ մեր թե՛ արտաքին, թե՛ ներքին գործընկերները դրսևորում են նենգություն, երբեմն՝ սրիկայություն…

Բանակցությունները պետք են նրա համար, որ բանակցությունների արդյունքում գնան զիջումների, փոխզիջումների և գտնել օպտիմալ տարբերակ: Բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա: Եթե դու գնում ես բանակցությունների ու փոխզիջում մտքում չունես, մի գեներալ կար՝ ասում էր Արևելքում փոխզիջման գնալը պարտություն է, Արևմուտքում հաղթանակ է: Եթե կա կոնֆլիկտ, պետք է լուծվի: Կոնֆլիկտը կարող է լուծվել կամ հերթական նվաստացուցիչ պարտության կամ շռնդալից հաղթանակի միջոցով, կամ եթե մարդիկ գնում են բանակցություններ, ուրեմն ֆիքսել են, որ հնարավոր է խնդիրը լուծել բանակցություններով: Մենք գնում ենք »:

Իսկ թե հայկական կողմը ի՞նչ ենք պատրաստ փոխզիջել՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Փոխզիջումները կապված են այն միջավայրից, այն բանակցությունների օրակարգից, որը կա: Դու կարող է գնաս բանակցությունների՝ մտքումդ ունենալով, որ կարող ես գնալ փոքր փոխզիջումների, բայց գնաս և շատ բան զիջես… Կամ իրավիճակիը կարող է այնպես ձևավորվել, որ փոքր փոխզիջումներով ստանաս մեծ արդյունք»:

Մանրամասները՝ տեսանյութում: