Թուրքիան Լիտվային «Բայրաքթար» կնվիրի՝ Ուկրաինային փոխանցելու նպատակով

Լուրեր

28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան որոշել է Լիտվային նվիրաբերել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք՝ ուկրաինացի զինվորականներին փոխանցելու համար, որի նպատակով լիտվացիներն ամբողջ երկրով 5 մլն եվրո էին հավաքել։ Այս մասին հայտարարել են արշավի համակարգող Անդրիուս Տապինասը և Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը, գրում է pravda.com.ua-ն։

«Դա անհավատալի է, սակայն Թուրքիան հենց հիմա համաձայնեց անհատույց «Բայրաքթար» փոխանցել, որի համար լիտվացիները գումար էին հավաքել։ Դա պարզապես անհավանական է։ Հավաքված միջոցներով կգնենք անհրաժեշտ զինամթերքը, իսկ մնացած գումարը նույնպես կուղղվի Ուկրաինային աջակցելու համար»,- նշել  է Անուշաուսկասը։

«Թուրքերն այնքան տպավորված էին Ուկրաինային օգնելու՝ Լիտվայի ժողովրդի ցանկությունից, որ Թուրքիան որոշեց նվիրաբերել «Բայրաքթար» մարտական ​​անօդաչու թռչող սարքը՝ ամբողջ օպտիկայով և անհրաժեշտ սարքավորումներով: Այժմ մենք ունենք «Բայրաքթար», ունենք դրա համար սարքավորումներ և դեռ ունենք 4,4 միլիոն եվրո»,- իր հերթին գրել է Տապինասը ֆեյսբուքյան իր էջում։

Նրա խոսքով՝ թուրքական կողմը խոստացել է հնարավորինս շուտ, մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում, անօդաչու թռչող սարքը պատրաստել և զարդարել այն Լիտվայի և Ուկրաինայի դրոշների գույներով։

Հավելենք, որ նախօրեին էլ Լիտվան ու Թուրքիան համաձայնագիր էին կնքել, որը թույլ է տալիս Վիլնյուսին «Բայրաքթար» մարտական ​​անօդաչու թռչող սարքեր գնել:

Էմմա Չոբանյան