Կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով 50 մլն 360 հազար դրամ կհատկացվի դպրոցներին

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 50 մլն 360 հազար դրամի չափով փոխանցվել է պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր». տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այդ գումարը կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով կհատկացվի դպրոցներին: Մասնավորապես գումարներ կհատկացվեն հետևյալ դպրոցներին՝

20,380.6 հազար դրամ՝ «Եղվարդի N 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի ջերմային ցանցի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար,

1,988.0 հազար դրամ՝ «Արարատի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

558.0 հազար դրամ՝ «Ա. Երզնկյանի անվան Երևանի N 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

4,800.0 հազար դրամ՝ «Երևանի Մ. Քաջունու անվան հ. 54 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ «ՆՇԱՆԱԿԵՏ-ՄՄ» վարժահամալիրի ձեռքբերման համար,

450.0 հազար դրամ՝ «Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

140.0 հազար դրամ՝ «Երևանի Մ. Գալշոյանի անվան հ. 148 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

976.0 հազար դրամ՝ «Երևանի Գ. Գյուլբենկյանի անվ. թիվ 190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

5,826.7 հազար դրամ՝ «Աբովյանի կրթահամալիր» ՊՈԱԿ-ին՝ կրթահամալիրի շենքի մասնակի նորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար,

709.4 հազար դրամ՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

14,532.0 հազար դրամ՝ «Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար: