ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի 2021 թ. տարեկան արդյունքների զեկույցը

Լուրեր

18.12.2025 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի 2021 թ. տարեկան արդյունքների զեկույցը: Փաստաթղթում նշվել է, որ նախորդ տարի Հայաստանը կրել է աննախադեպ կրկնակի ճգնաժամերի՝ COVID-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության, դրա շուրջ զարգացումների հետևանքները, որոնք հանգեցրել են զգալի կորուստների, հսկայական տնտեսական և սոցիալական ծախսերի․ գրում է 1lurer-ը։

Նշվում է, որ երկրում սկսված քաղաքական ճգնաժամը հաղթահարվել է խորհրդարանի արտահերթ ընտրության միջոցով, ինչը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարությանը տվել է նոր լեգիտիմություն:

Զեկույցի համաձայն՝ նախորդ տարի Հայաստանի համար առաջնահերթ են եղել հումանիտար ճգնաժամի լուծումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, հայ ռազմագերիների վերադարձը:

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ չնայած ձգձգվող աշխարհաքաղաքական լարվածությանը և մարդասիրական խնդիրներին՝ 2021 թ. Հայաստանը սկսել է վերականգնվել: Տնտեսությունը, որը զգալիորեն տուժել էր համավարակի ընթացքում, նախորդ տարվա երկրորդ կեսին դրական միտումներ է գրանցել։

Զեկույցում ներկայացվել է նաև կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը 2021 թ.: