Ռուս լրագրողն աճուրդի կհանի Նոբելյան մեդալը՝ հօգուտ Ուկրաինայում պատերազմից տուժած երեխաների

Լուրեր

28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
Բոլորը

Ռուսական «Նովայա գազետա» պարբերականի խմբագիր Դմիտրի Մուրատովը որոշել է աճուրդի հանել  Նոբելյան մեդալը, գրում է The New York Times-ը։

2021 թվականի հոկտեմբերին Խաղաղության Նոբելյան մրցանակը շահելուց հետո Մուրատովն ասել էր, որ կարծում է՝ այդ պատիվը պետք է տրվի մեկ այլ ռուսաստանցու՝ բանտարկված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Ավելի ուշ Դմիտրի Մուրատովը հայտարարել է, որ իր մրցանակը՝ շուրջ 500․000 դոլար, նվիրաբերելու է տարբեր բարեգործական նպատակների։

Նշենք, որ «Նովայա գազետա»-ի խմբագիրը մրցանակը կիսել է Ֆիլիպիններում գործող Rappler-ի լրագրող Մարիա Ռեսսայի հետ։

Հիմա Մուրատովը, որի ղեկավարած թերթի հրապարակումն այս տարվա մարտի վերջին կասեցվեց՝ պարզաբանմամբ, որ ռուսական օրենսդրությունն անհնար է դարձնում Ուկրաինայի պատերազմի անաչառ լուսաբանումը, հանձնում է 23 կարատանոց ոսկուց Նոբելյան մեդալը:

Մեդալը հունիսի 20-ին Նյու Յորքում կվաճառվի Heritage Auctions աճուրդի տան կողմից։ Ամբողջ հասույթը կտրամադրվի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Ուկրաինայից փախստական երեխաների օգնությանը։

Անցյալ ամիս Նյու Յորքում աճուրդի տան գրասենյակում տված հարցազրույցում Դմիտրի Մուրատովն ասել է, որ Նոբելյան մեդալի վաճառքն անվանել է «համերաշխության ակտ»՝ ռուսական ներխուժման հետևանքով տեղահանված 14 միլիոն ուկրաինացիների հետ։

«Եթե նայենք փախստականների թվին, ապա մենք ունենք Երրորդ համաշխարհային պատերազմ, ոչ թե տեղական հակամարտություն։ Սա սխալ էր, և մենք պետք է վերջ տանք դրան»,- ասել է նա՝ Ուկրաինայում կատարվողը «ողբերգություն» անվանելով։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։