Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները քննարկում են նոյեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր 6 կուսակցությունները, որոնք համատեղ հռչակագիր էին հրապարակել՝ ուրվագծելով 10 ընդհանուր սկզբունքներն ու նպատակները Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգը վերականգնելու համար, կիրակի կայացած հանդիպման ժամանակ քննարկել են արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ընդդիմադիր առաջնորդները հանգել են եզրակացության, որ կառավարությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների երկրի տնտեսական խնդիրների պատճառով։ Հավանականություն կա, որ քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 6-ին կամ նոյեմբերի 27-ին։

6 կուսակցությունները, ներառյալ՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), դաշինք են ստեղծել ընդհանուր սկզբունքների հիման վրա, որոնք ուղղված են Թուրքիայում նախագահական կառավարման համակարգի վերացմանը, որը 2018 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տվել է հսկայական գործադիր լիազորություններ։

Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների 4-րդ հանդիպմանը նշել են, որ իշխող ԱԶԿ-ն հրահանգել է իր կազմակերպություններին՝ «պատրաստ լինել ընտրություններին»։

Էրդողանն ամենաուշը հաջորդ տարվա հունիսին պետք է ընտրություններ անցկացնի։ Նրան աջակցությունն անկում է ապրել երկրում տնտեսական խնդիրների ճգնաժամի պատճառով։ Երկրում գնաճը վերջին 20 տարվա ամենաբարձր մակարդակին է հասել։

6 ընդդիմադիր կուսակցություններն են՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, ազգայնական «Լավ» կուսակցությունը, իսլամիստական «Ուրախություն» կուսակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը, նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի «Ժողովրդավարություն և առաջադիմություն» կուսակցությունը (DEVA)։ Նրանք աշխատում են ընտրություններում Էրդողանի դեմ միասնական թեկնածու առաջադրելու ուղղությամբ։

Էմմա Չոբանյան