Մոսկվայում ի՞նչ են քննարկելու հայ և ադրբեջանցի պաշտոնյաները. ԱԳ փոխնախարարը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության ֆոնին Հայաստանի իշխանություններն ադրբեջանական կողմի հետ շփումներն ու բանակցություններն ակտիվացնելու անհրաժեշտություն են տեսնում երկու՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների ձևաչափերում։ Այս մասին խորհրդարանում Factor TV-ին տված հարցազրույցում նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ սահմանային հարցերով հանձնաժողովի նիստից երկու օր անց ադրբեջանցի դիպուկահարը սահմանին հայ զինծառայողի է սպանել, չնայած Երևանը հանդիպումը կառուցողական էր որակել:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, մինչդեռ, կարծում է, որ սահմանային միջադեպերը խոչընդոտում են բանակցային գործընթացին:

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 26-ին՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Կողմերը պայմանավորվել են ևս մեկ հանդիպում ունենալ Մոսկվայում, որից հետո՝ Բրյուսելում:

Հայաստանի ԱԳ փոխնախարարն այսօր Factor TV-ին հայտնեց, որ մոսկովյան հանդիպման օրը դեռ հստակեցման փուլում է: Հանրությանը դեռ հայտնի չէ, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները ո՞ր թվականի քարտեզներով են գծվելու: Մինչ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ անհրաժեշտ քարտեզները պահվում են ՌԴ ԳՇ-ում, պաշտոնական Երևանից հայտնում են՝ մինչ այս պահը հստակություն չկա: Սահմանազատման հանձնաժողովում ընդգրկված Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը նշում է՝ քարտեզների հարցը քննարկելու են մոսկովյան հանդիպման ընթացքում:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն էլ լրագրողներին փոխանցել էր, որ բանակցություններն ընթանալու են տարբեր քարտեզների համադրմամբ:

Արարատ Միրզոյանի տեղակալն այսօր Factor TV-ին հայտնել է հայ-ադրբեջանական մեկ այլ երկկողմ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության և մտադրության մասին: Ըստ Պարույր Հովհաննիսյանի՝ թվով երրորդ հանձնաժողովը պետք է զբաղվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններով: Նրա փոխանցմամբ՝ այս հանձնաժողովի աշխատանքների շրջանակում քննարկելու են ադրբեջանական կողմի 5 և հայկական կողմի 6 կետերը:

Հիշեցնենք՝ դեռ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպմանն էին Փաշինյանն ու Ալիևը իրենց երկրների ԱԳ նախարարներին հանձնարարել նախապատրաստվել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին:

Նախորդ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինուժն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 45 քառ․ կմ տարածք: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հայ-ադրբեջանական զորքերի հայելային հետքաշում, միջազգային դիտորդների տեղակայում և սահմանազատման գործընթացի սկսում: Այս թեզը մի քանի օր առաջ օրակարգ էր բերել նաև ՀՀ ԱԳՆ-ն: Թեև սահմանազատման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենում առանց Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, ԱԳ նախարարի տեղակալն ասում է՝ հայկական կողմն իր առաջարկից չի հրաժարվել:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ հայկական կողմն առանձնապես չպետք է ոգևորվի այս հանձնաժողովների աշխատանքով, քանի որ Ալիևի մտադրություններն այլ են: Քաղաքագետը չի կիսում պաշտոնյաների՝ սահմանային լարվածության ֆոնին բանակցությունների մասին արված հայտարարությունների ուղերձները:

Ուշագրավ է, որ բանակցությունների ֆոնին ադրբեջանական կողմը մի քանի օր է՝ հայտարարություններ է տարածում, թե, իբր, հայկական զինուժը խախտում է հրադադարի ռեժիմը: Հայկական կողմը հերքում է այս տեղեկությունը: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Ալիևը փորձում է բանակցությունների գործընթացում ճնշում գործադրել: Մինչ այդ, Փաշինյանը Պուտինի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում տպավորություններ է կիսել բրյուսելյան վերջին հանդիպումից և մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան