3 եվրոպական երկրներ միացել են Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննությանը

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Եվս երեք երկրներ են միացել Ուկրաինայում ռազմական հանցագործությունները հետաքննող միջազգային հետաքննության թիմին, իսկ Միջազգային քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ ծրագրում է գրասենյակ բացել Կիևում՝ Ռուսաստանի ներխուժումից ի վեր վայրագությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու շարունակական կոչերի ֆոնին, գրում է PBS-ը:

Էստոնիան, Լատվիան և Սլովակիան Հաագայում երկօրյա կոորդինացիոն հանդիպման ժամանակ ստորագրել են համաձայնագիր՝ միանալու Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ Համատեղ հետաքննության թիմին, որը կօգնի համակարգել ռուսական զինուժի վայրագությունների մասին ապացույցների փոխանակումը Եվրոպական միության դատական համագործակցության Eurojust գործակալության միջոցով:

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ թիմային աշխատանքն ընդգծում է միջազգային հանրության նվիրվածությունն օրենքի գերակայությանը:

«Կարծում եմ՝ դա ցույց է տալիս, որ գոյություն ունի օրինականության ընդհանուր ճակատ, որը բացարձակապես կարևոր է ոչ միայն Ուկրաինայի, այլ ողջ աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման համար»,- ասել է նա:

Մոսկվայի ռազմական գործողություններն Ուկրաինայում լայնորեն դատապարտվել են միջազգային հանրության կողմից որպես անօրինական ագրեսիայի գործողություն։ Ռուսական ուժերը մեղադրվում են Կիևի Բուչա արվարձանում խաղաղ բնակիչների սպանության և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ պաշարված Մարիուպոլ քաղաքի հիվանդանոցների և թատրոնի վրա հարձակումների համար, որն օգտագործվում էր որպես ապաստան հարյուրավոր խաղաղ բնակիչների կողմից: Associated Press-ի հետաքննությունն ապացույցներ է գտել, որ մարտի 16-ին տեղի ունեցած պայթյունը շենքի ներսում և դրսում շուրջ 600 մարդու կյանք է խլել: