Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է մի խումբ պատանիների

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են 2021-2022 թթ. մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում նշանակալի հաջողություն արձանագրած մի խումբ պատանիներ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Երեխաները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ միասին ողջունել և շնորհավորել են պատանիներին:

«Մաղթում եմ ձեզ նշանակալի հաջողություններ ուսման բնագավառում, ստեղծագործական նորանոր հորիզոններ։ Պետք է մշտապես ձգտեք գիտելիքներ ստանալ, կատարելագործվել, մայրենի լեզվի, հայրենի պատմության և աշխարհագրության իմացությունը խորացնել: Իսկ մենք կանենք ամեն ինչ խաղաղ երկինքն ու կայունությունը ապահովելու, ձեր իրավունքները պաշտպանելու համար»,-նշել է նախագահ Խաչատուրյանը։

Ջերմ և անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը պատասխանել է նաև երեխաներին հետաքրքրող հարցերին:

Այնուհետև նախագահական նստավայրի մեծ դահլիճում երեխաները կատարել են հայտնի, ինչպես նաև իրենց հեղինակած ստեղծագործություններից մի քանիսը»,- ասված է հաղորդագրությունում։