Թուրքիան հրաժարվում է Հունաստանի հետ երկկողմ բանակցություններից

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանը հայտարարել է, որ Անկարան այլևս երկկողմ բանակցություններ չի անցկացնելու Աթենքի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք խզել ենք Հունաստանի հետ բարձր մակարդակով Ռազմավարական խորհրդի անցկացման համաձայնագիրը։ Դուք պատմությունից դասեր չե՞ք քաղում։ Մի փորձեք պարել Թուրքիայի հետ, քանի որ կհոգնեք ու կմնաք ճանապարհին։ Մենք այլևս երկկողմ բանակցություններ չենք ունենա նրանց հետ»,- ասել է Էրդողանը։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում գերակշռում է Թուրքիային ընդդիմացող կիպրահույների լոբբին։

«Մենք արդեն հոգնել ենք նրանցից, ցավոք, այսօր Հունաստանի հետ նույն ճանապարհին չենք»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը հայտարարել էր, թե Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար «այլևս գոյություն չունի», և նրան մեղադրել էր ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արգելափակելու փորձի մեջ։

Էմմա Չոբանյան