ՌԴ-ն թուլացել է, ՀՀ-ն այլևս գլուխ չի ծռում իր առաջ․ Կրեմլը դժգոհում է 5-րդ շարասյան միջոցով․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
18.08.2026 | 13:59
Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է 33%-ի՝ նվազագույնը պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում
18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Պարո՛ն Խուրշուդյան, մոտենում է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի 100-րդ օրը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ավելի կատարելագործված հրթիռային համակարգեր և զինամթերք, որպեսզի ուկրաինական զորքերն «առավել ճշգրիտ խոցեն մարտադաշտի հիմնական թիրախները»: Վաշինգտոնը մի կողմից օգնում է Ուկրաինային՝ հակազդելու ռուսական բանակի հրետանային կրակին, մյուս կողմից՝ չի տրամադրում այնպիսի զենք, որն Ուկրաինային հնարավորություն կտա խոցել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախները, ինչը, ըստ վերլուծաբանների, կարող է սաստկացնել պատերազմը: Ինչպիսի՞ հետևանք է ունենալու պատերազմի արդյունքը ՀՀ-ի և տարածաշրջանի վրա, արդյո՞ք ոչ-ոքի սցենարն եք առավել հավանական համարում։

-Ես բացառում եմ ոչ-ոքի սցենար այս պատերազմում։ Ավելի իրատեսական սցենարը ՌԴ-ի պարտությունն է, չեմ ասում՝ գլխովին ջախջախումը, բայց նա կամովին թողնելու է Ուկրաինան, դա ժամանակի հարց է, միտումները դրան են տանում։ Այն առավելությունները, որ պարբերաբար ռուսական բանակն արձանագրում է մոբիլիզացիայի՝ մեծ քանակով զորք այնտեղ նետելու շնորհիվ, ուղղակի ժամանակավոր են։ Նույնիսկ ամբողջ Ուկրաինայի գրավումով ինքը չի հաղթելու, ժամանակավոր ուրախություն է լինելու։ Եթե ոչ-ոքի արդյունք գրանցվի, Ալիևն ու Էրդողանն ունենալու են հզոր թիկունք՝ հանձին Պուտինի, անընդհատ դեմ են տալու Արևմուտքին՝ ասելով, որ իրենց չճնշեն՝ միջազգային իրավունքի շրջանակում կոնֆլիկտների լուծում չպահանջեն, ո՛չ մարդու իրավունքների, ո՛չ ժողովրդավարության հարգում, ո՛չ կոռուպցիայի դեմ պայքար չսպասեն։ Էրդողանի և Ալիևի դիրքորոշումն է դա՝ «Հենց դա պահանջեք, կթեքվենք ՌԴ-ի կողմ, նավթի և գազի հարցերով ձեզ էներգետիկ շանտաժի կենթարկենք»։ Այս առումով հայերը մեծ սպասումներ չեն կարող ունենալ։

-Ի՞նչ է հետևելու պատերազմից հետո ՌԴ-ի և Ադրբեջանի հավանական մերձեցման առումով։

-Եթե Ադրբեջանը մերձենում է ՌԴ-ի հետ, որը կանգնած է Արցախում, ի՞նչ է անում դրա դիմաց ՌԴ-ն, հայկական հողերի հաշվին էլի զիջումներ է անում, կոպիտ ասած՝ «փառուխացման» գործընթացն է շարունակվում, գյուղ առ գյուղ, Փառուխ առ Փառուխ մեր գյուղերը կվաճառի Ադրբեջանին։ Հենց ՌԴ-ն զգա, որ ՀՀ-ում իր բազային սպառնում է ինչ-որ բան, և իր 5-րդ շարասյունով չի կարողանա դրան դիմակայել, այսինքն՝ չի կարողանա այնքան այստեղ իրավիճակն ապակայունացնել, որ ՀՀ-ն ինքնիշխան քաղաքականություն չկարողանա վարել։ Եթե ՀՀ-ի շահերից է բխում այստեղից դուրս ուղարկել ՌԴ-ի բազան, կամ ՌԴ-ն փորձում է 5-րդ շարասյան միջոցով ապակայունացնել, իշխանություն փոխել, և դուրսբերումը թույլ չտալ, կամ եթե դա չկարողանա անել, գնալու է համաձայնությունների ՀՀ-ի հետ։ Եթե ինքը ուզում է մնալ այդ բազան, պետք է ինչ-որ բաներ զիջի։ Եթե պատրաստ է, որ գնա իր բազան այստեղից, մենք Արևմուտքից շատ ավելի դիվիդենտներ կստանանք։

-Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ին ԱԺ-ում իր ելույթում ակնարկել էր, որ ՀՀ-ն «մատաղացու գառի» կարգավիճակից պետք է դուրս գա։ Ինչպե՞ս եք Դուք հասկացել այդ հայտարարությունը։

-Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դա չի ակնարկել միայն Փառուխի դեպքերից հետո։ Նա դա ասել է 2016 թվականին, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, որ ռուսական պլանը եղել է այն, որ Արցախում Ադրբեջանը նվաճումներ իրականացնի, հետո ՌԴ-ն գա մեզ փրկի։ Այսինքն՝ պայմանավորվեն Ադրբեջանի հետ, մեկը լինի լավ ոստիկանը, մյուսը՝ վատ։ Պայմանական ասած՝ վատ ոստիկանը հարձակվի, գրավի ինչ-որ բաներ, լավ ոստիկանը գա, մեզ փրկի՝ մեր հաշվին տարածքներ զիջելով։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց այն, ինչ գիտեր վաղուց։ Հիմա ակնարկեց այն, ինչ չի կարող ասել 2016-ին բարձրաձայնածը։ Հիմա ավելի բաց տեքստով ասաց, որ թույլ չենք տալու և, բարեբախտաբար, դրանից հետո ակտիվացել են Արևմուտքի հետ շփումները, կապերը, անվտանգային քննարկումները ցույց են տալիս, որ այդ հնարավորությունը մենք ունենք։ Հիմա, երբ Արևմուտքի հետաքրքրությունը տարածաշրջանում մեծացել է, պետք է օգտագործել այդ հնարավորությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան