Գրոհում եք կառավարության շենքը, Արցա՞խն եք փրկում․ խայտառակ փաստաթղթեր եք քննարկել՝ Մեղրի հանձնել, միջանցք, Ընդհանուր պետություն․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ պատերազմի մեջ. WSJ
24.03.2026 | 15:46
Ֆրանսիայի հավաքականը կողմնորոշվել է նոր գլխավոր մարզիչի հարցում
24.03.2026 | 15:34
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք․ այն զգացվել է Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ
24.03.2026 | 15:26
Իրանում Լարիջանիին փոխարինող են գտել․ ԱԽ նոր քարտուղար է նշանակվել
24.03.2026 | 15:19
Պաշտոնյաների ազդեցությունը՝ վերահսկողության տակ․ գնումների համակարգում ներդրվում են շահերի բախման 3 մակարդակ և խիստ սահմանափակումներ
24.03.2026 | 15:10
Ալեն Սիմոնյանն ԱԱԾ պետին տեղեկություններ է հայտնում // Մահացած ծննդկանի երեխայի վիճակը կայուն ծանր է․ ԼՈՒՐԵՐ
24.03.2026 | 15:02
ՀՖՖ մրցավարներն ու տեսուչները ստացել են միջազգային նշանակումներ
24.03.2026 | 14:53
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Կորեայի նորանշանակ դեսպանին
24.03.2026 | 14:44
Թրամփի հայտարարությունից 15 րոպե առաջ, որը նավթի գների կտրուկ անկման պատճառ դարձավ, ֆյուչերսների գործարքների կասկածելի աճ է գրանցվել. FT
24.03.2026 | 14:35
Արցախցիների վերադարձի ծրագիր ունենք. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 14:22
Կքնեցվեն միայն անբուժելի, վարակիչ հիվանդություններ ունեցող կենդանիները․ նախագիծը լրացվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 14:13
Պարսից ծոցի երկրները համոզել են Թրամփին՝ չհարվածել Իրանի էներգետիկ ոլորտին. Bloomberg
24.03.2026 | 14:09
Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ում լավագույն ցուցանիշն է գրանցել Հալկից հետո
24.03.2026 | 14:01
Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի
24.03.2026 | 14:00
Բոլոր երեխաները հավասար են, բայց թղթի վրա. երբ ներառական կրթությունը չի ներառում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ

-Պարո՛ն Բաբաջանյան, ճակատագրական գործընթացներ են ընթանում ՀՀ-ի և ԼՂ-ի համար՝ բանակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ ռիսկերով և սպառնալիքներով լի, իշխանության քաղաքականությունը հարցեր է առաջացնում, այդ թվում՝ անկախ փորձագիտական շրջանակներում։ Միաժամանակ, փողոցում 38 օր շարունակ ԱԺ-ի երկու ընդդիմադիր ուժ բողոքի ակցիաներ են անցկացնում, բայց կրիտիկական զանգված այդպես էլ չհավաքվեց։ Բայց իշխանությանը պետք է լրջագույն հակակշիռ, որի շուրջ մեծ մոբիլիզացիա կլինի, գուցե՝ փողոցում, գուցե՝ դիսկուրսում։ Գալիս ենք նախկին և ներկա իշխանության մեջտեղում գտնվող ուժերին, որոնք պասիվ են, այդ թվում՝ Ձեր ղեկավարած ուժը։ Ապատիան այս դաշտում ևս վտանգավոր չէ՞, որի աղբյուր եք նաև դուք, որ չեք կարողանում հակակշիռ դառնալ և այլընտրանքային դիսկուրս ձևավորել։

-Օրինակ՝ Ձեզ մինչև վերջ պա՞րզ է, թե, այսպես կոչված, ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցությունների օրակարգը Ֆրանսիայի հրապարակում ո՞րն է։ Նրանք սկսել են Արցախը փրկելու օրակարգով, հիմա ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների շենքեր գրոհելու ձեռնարկումներ են անում։ Չգիտեմ՝ վաղն ինչ առաքելություն կփորձեն իրագործել։ Դուք ասում եք՝ նրանք փորձում են իշխանությանը հակակշիռ լինել, ինչո՞վ։ Բովանդակային որևէ առաջարկ Դուք լսե՞լ եք։ Իշխանությունները հստակ ասում են․ «Մենք գնում ենք խաղաղության հաստատման օրակարգով»։ Դրա այլընտրանքը պատկերացնո՞ւմ եք, թե ինչն է։

-Ընդդիմության հայտարարությունները մեծ հաշվով չեն տարբերվում իշխանության մոտեցումներից, ասում են, որ պատերազմ չեն հայտարարելու, բանակցելու են Ադրբեջանի և Թուրքիայի հետ, միայն թե՝ «արժանապատիվ»։

-Գիտեք՝ ոչ մի բան հնարավոր չէ թաքցնել։ Ես ուսումնասիրում եմ Արցախյան հարցով բանակցությունների պատմությունը և այն ժառանգությունը, որ թողել են Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն իրենց պաշտոնավարման ընթացքում, որը և անխուսափելի է դարձրել պատերազմն ինքնին։ Այն պահանջները, որ Ալիևը դնում է այսօր Հայաստանի առաջ, ըստ էության, ամբողջ կարգավորման ընթացքում մեր առջև դրված են եղել, և ՀՀ-ի կողմից դրական պատասխան ստացած առաջարկների շրջանակներում են։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ միջազգային հանրության և մեր կողմից բանակցված փաստաթղթերից և ոչ մեկի վերաբերյալ ՀՀ-ն բացասական վերաբերմունք չի հայտնել կարգավորման 25 տարվա ընթացքում։

Փուլային և փաթեթային տարբերակներից և Լևոն Տեր-Պետրոսյանին հրաժարեցնելուց հետո, ՀՀ իշխանությունները մտել են ղարաբաղյան գործընթացի մի խայտառակ շրջափուլ՝ մինչև 2007 թվականը, և այդ շրջանում քննարկվել են Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի կործանարար տարբերակներ, որոնց ընդհանրապես մոտենալու իրավունք չունեինք, որովհետև այդ ժամանակ ՀՀ-ն և՛ ռազմական ներուժով, և՛ բանակային կարողություններով, նաև գուցե տնտեսական կարողությամբ ավելի լավ դիրքերում էր Ադրբեջանից։ Մեզ զգուշացնում էին, որ 2003 թվականից սկսած՝ Ադրբեջանը սկսելու է նավթագազային եկամուտներ ստանալ, և վտանգավոր է լինելու այլևս Ադրբեջանի հետ կարգավորման հեռանկար քննարկելը։

Տեսեք, թե մինչև 2003 թվականն ինչպիսի խայտառակ փաստաթղթեր են քննարկվել՝ ՀՀ-ի հաշվին Ղարաբաղի հարցի կարգավորում է դիտարկվել, Մեղրին հանձնելու տարբերակ է քննարկվել, Մեղրիի միջանցքի տարբերակ, Ընդհանուր պետության սկզբունք է քննարկվել։ Այս բոլորը չէր կարող անհետևանք մնալ։ Մադրիդյան սկզբունքներում չէր կարող չպարունակվել որևէ տարր նախկինից մնացած փաստաթղթերից և համաձայնություններից, որոնց ՀՀ-ն դրական մոտեցումներ է ունեցել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան