Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ ունի․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«81 կգ քաշայինների պայքարում այսօր մրցահարթակ դուրս կգան երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի մինչև 20 տարեկանների եռակի չեմպիոն Կարեն Մարգարյանն ու երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը:

Երկամարտում երկու ծանրորդների նախնական հայտը 335 կգ է: 81 կգ քաշայինների А խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ևս 8 ծանրորդ: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):

Կանանց հավաքականի կազմում էլ 3 մարզուհի է ընդգրկված՝ Իզաբելլա Յալյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հայաստանի թիմից առաջինը պայքարի մեջ է մտել Տոկիոյի oլիմպիական խաղերի մասնակից Իզաբելլա Յալյանը. նա երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Վաղը՝ հունիսի 2-ին, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կունենա երեք ներկայացուցիչ: Տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը (մեկնարկը՝ 19:00-ից), իսկ կանանց 76 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի Տաթև Հակոբյանը (ժամը 22:00):

Հունիսի 3-ին մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային ծանրորդներ Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը: Նրանց մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ից:

Հունիսի 4-ին 102 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Սամվել Գասպարյանը (մրցելույթների մեկնարկը՝ 16:00), իսկ 109 կգ քաշային կարգում՝ Արսեն Մարտիրոսյանը (ժամը՝ 19:00): Կանանց 87 կգ քաշայինների պայքարում էլ Հայաստանը կներկայացնի Հռիփսիմե Խուրշուդյանը (ժամը 22:00):

Եվրոպայի ծանրամարտի առաջնության մրցումային վերջին օրը՝ հունիսի 5-ին, պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը (+109 կգ): Նրանց մրցելույթների մեկնարկը ժամը 18:00-ից է»,- ասված է հաղորդագրությունում։