ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Մայիսի 31-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի հրավերով ճանաչողական այց կատարեց Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայր՝ Լիոն․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության պետին ընդունեց Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հանցավորության տարբեր ոլորտների դեմ առավել արդյունավետ պայքարելու, Ինտերպոլի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով։

Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Ինտերպոլի դերակատարումն ու ներդրումը, հույս հայտնեց, որ հանդիպումը կնպաստի Ինտերպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության և գործընկերության խորացմանն ու ընդլայնմանը։ Հատկապես կարևորվեց համագործակցությունը կիբեռհանցավորության, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող ֆինանսական բնույթի հանցագործությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։
Այցի ընթացքում Ինտերպոլի բարձրաստիճան ներկայացուցիչները ներկայացրին Ինտերպոլի «INSIGHT» վերլուծական ծրագիրը, համացանցի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության, կիբեռհանցավորության դեմ պայքարի մանրամասները և այլն։ Առանձնահատուկ քննարկման թեմա էր նաև Ինտերպոլի անդամ որոշ երկրների կողմից Ինտերպոլի խողովակները քաղաքական նպատակներով օգտագործելու եւ միջազգային հետախուզում հայտարարելու փորձերը։ Հայկական պատվիրակությունը բարձր գնահատեց Ինտերպոլի գործող մեխանիզմներն ու գործիքակազմը և հույս հայտնեց, որ այսուհետ ևս Ինտերպոլը զերծ կմնա տարբեր երկրների կողմից Ինտերպոլի ուղիները քաղաքական նպատակներով օգտագործելու փորձից։

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին հրավիրեց Հայաստան։ Իր հերթին գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, ոստիկանության պետի գլխավորությամբ, կմասնակցի 2022 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում կայանալիք Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ նստաշրջանին»,- ասված է հաղորդագրությունում։