Գուցե «ատկատ» չեն տալիս, դրանից են ցածր գներ առաջարկում. Սանոսյանը` Աղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու համար հայտարարված մրցույթներում երբեմն-երբեմն առաջարկ են ներկայացնում և շահում են նախնական հաշվարկից 30-40 տոկոսով ցածր գներ ներկայացրած կազմակերպությունները: Սա վտանգավոր միտումներ չունի՞, փողերի լվացման հետ կապված անհանգստություն չունե՞ք»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս հարցերն ուղղեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին:

«Փողերի լվացում կա, թե ոչ, մեր նախարարությունը դա չի կարող տեսնել,- նշեց Սանոսյանը:

Նախարարը հաստատեց, որ և՛ նախորդ տարի, և՛ այս տարի արձանագրվել են նման դեպքեր, երբ ընկերությունների միջև մրցակցության արդյունքում բավականին մեծ խնայողություններ են լինում:

«Սա առաջին հայացքից թվում է լավ է, որովհետև պետությունը գումարներ է խնայում: Բայց կան դեպքեր, երբ հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնարժեքին շատ մոտ կամ նույնիսկ ինքնարժեքից ցածր գներ են առաջարվում, ինչը հարցեր է առաջացնում: Կան ընկերություններ, որոնք ուղղակի փորձում են դրանով շուկան «վերցնել», թեկուզ վնասով աշխատել, բայց աշխատանքների մեծ մասը ստանձնել, այսինք՝ դեմպինգ են անում»,- նշեց Սանոսյանը:

«Գուցե «ատկատ» չեն տալիս, դրանից են ցածր գներ առաջարկում»,- նկատեց Սանոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: