Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսի հետ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Լիտվայի Հանրապետությունում է. նպատակը` առողջության ապահովագրության ոլորտում Լիտվայի ձեռքբերումներին ծանոթանալու, համակարգի ներդրման և գործարկման մեխանիզմներն ուսումնասիրելն է: Պատվիրակության կազմում են առողջապահության նախարարի առաջին տեղակալը, ոլորտի մասնագետներ, պաշտոնատար անձինք ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններից, վարչապետի աշխատակազմից:

Նախարարության տեղեկացմամբ՝ այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսի հետ: Քննարկվել են շուրջ մեկ տարի առաջ գործընկերների կողմից ստորագրված առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության համաձայնագրից բխող անելիքները, մասնավորապես` ապահովագրության ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Հյուրընկալող կողմը ներկայացրել է Լիտվայում իրականացված բարեփոխումները, դրանց արդյունքները: Ընդգծվել է, որ շարունակում են աշխատել ծրագրերի արդյունավետության բարձրացման, հատկապես երկարաժամկետ ծրագրեր ներդնելու ուղղությամբ: Այժմ աշխատանքներն են տարվում բուժօգնության որակը բարելավելու նպատակով, որպեսզի հիվանդանոցային բուժօգնությունն ավելի կենտրոնացվի առաջնային օղակում, ինչը նվազ ծախսատար է: Նաև խոսել են ապահովագրական ֆոնդի գումարների հավաքագրման մեխանիզմների շուրջ, որոնք տրամադրվում են գործատուի և աշխատողի կողմից (քաղաքացիների մասնաբաժինը 6,9%-ի շրջանակներում): Կողմերն անդրադարձել են նաև ապահովագրության շրջանակներում դեղորայքի ծախսին վերաբերող հարցին, որը 100%-ով փոխհատուցում է ապահովագրության ֆոնդը, ինչն էլ նվազեցնում է բնակչության լրացուցիչ ծախսերը դեղորայքի ձեռքբերման համար:

Քննարկվել են նաև երկու երկրների հետագա գործակցության ուղղությունները:

Անահիտ Ավանեսյանը գործընկերջը հրավիրել է Հայաստան` մասնակցելու Երևանում հոկտեմբերի 5-7-ն անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը: