Կբռնագանձվի՞ Սեյրան Օհանյանին վերագրվող շքեղ առանձնատունը. այն նորոգվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
Բոլորը

Երևանի Վահագնի թաղամասում գտնվող շքեղ առանձնատներից մեկը պետությունը կարող է բռնագանձել։ Այն պատկանում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին կամ նրան փոխկապակցված անձի․ Դատախազությունը դատարանից պահանջել է պաշտպանության նախկին նախարարից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ պետության բռնագանձել նաև Երևանում գտնվող 2 հասարակական նշանակության տարածք, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց։ Անհնար լինելու դեպքում՝ կբռնագանձվի դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1 մլրդ 90 միլիոն դրամ։

Բռնագանձման ենթակա եռահարկ առանձնատունը կառուցված է Վահագնի թաղամասի կենտրոնում՝ Քուչակի փողոց 2 հասցեում: Տունը զբաղեցնում է 2․858 քմ տարածք, հողամասով միասին՝ 3700 քմ: Շինարարությունը թեև մեկնարկել է 2014 թվականին, սակայն առ այսօր առանձնատունը բնակվեցված չէ: Բակում դեռևս բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, այդ թվում՝ կառուցվում է շատրվան:

Փաստերի ստուգման հարթակն ավելի վաղ պարզել էր, որ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դստեր՝ Զարուհի Բադալյանի անունով է եղել։ Զարուհի Բադալյանն առանձնատունն ու հողամասը տարիներ անց նվիրաբերել է Ֆրանսիայի քաղաքացի Ժան Պիեր Ֆովոյին։ Նա էլ իր հերթին առանձնատան գործերով իրեն ներկայացուցիչ է ընտրել Մարտի 1-ի գործի շրջանակում Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանին: Առանձնատան բակում շինարարները դժվարացան ասել, թե ով է այս դղյակի սեփականատերը:

Արթուր Դավթյանի ղեկավարած Գլխավոր դատախազությունը Օհանյանին և նրա մերձավորներին վերագրվող գույքերը բռնագանձելու մասին հայտարարեց երեկ՝ հավելելով, որ պաշտպանության նախկին նախարարը նաև ավելի քան 1 միլիարդ դրամի չափով ապօրինի դրամական միջոցներ է տրամադրել այլ անձի։ Դատախազությունը դա ևս հենց Օհանյանից բռնագանձելու պահանջ է ներկայացրել։

Մեկ ամսից ավելի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պնդում է, թե Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում պարբերաբար հիշատակվող առանձնատունն իրեն չի պատկանել ու չի պատկանում՝ հավելելով, որ նաև հասարակական նշանակության որևէ օբյեկտ չունի։

Ուշագրավ է, որ ավելի քան 8 տարի ՊՆ-ն ղեկավարած Օհանյանն իր պարզաբանման մեջ որևէ կերպ չի անդրադարձել ավելի քան մեկ միլիարդ դրամ ապօրինի ֆինանսական միջոցներ ունենալու վերաբերյալ Դատախազության հայտարարությանը:

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը թեև Օհանյանի հերքումները միանշանակ չի ընդունում, նշում է՝ իրավապահները պետք է ապացույցներ ներկայացնեն: Հոկտանյանը ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման այս գործընթացը տեղին է համարում, միաժամանակ շեշտում՝ կարևոր է, որ հասարակությունը բռնագանձումից հետո զգա դրական փոփոխությունները:

Հիշեցնենք՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերին և լրացվել մի քանի օր առաջ: Այս ժամանակահատվածում ուսումնասիրվել է նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչների և նրանց մերձավորների՝ մի քանի տասնյակի հասնող գույքերի օրինականությունը: Շուրջ տասը գործ ուղարկվել է դատարան՝ բռնագանձման պահանջով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան