Պատերազմ լինի, «թո՛ւրք, մեռիր» գոռացողների մեծ մասը փախչելու է ՀՀ-ից․ մեր արյամբ ամբիցիաներն են բավարարում․ Գևորգ Գորգիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մեկ ամսից ավելի՝ գրեթե 37 օր, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները փողոցում են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել՝ հայտարարության տեքստ ընդունելու պահանջով։ Առաջին կետն է՝ ՀՀ-ի համար անընդունելի է վերջնական մի լուծում, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Եվ ընդդիմությունն այցելում է պետական հիմնարկներ՝ ակնկալիքով, որ նախարարները, համալսարանների ռեկտորները ևս դա ասեն։ ԱԳ փոխնախարարին էին այդպիսի պահանջ ներկայացնում։ Ինչո՞ւ իշխանավորներն այն չեն կրկնում։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ որևէ իշխանություն դա չի ասի բանակցության գնալուց առաջ․ «Սկսած Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից՝ բանակցել են՝ ինչ հանձնել և ինչպես հանձնել, դրա դիմաց ինչ կարգավիճակ ստանալ, և կարծում եմ՝ նորմալ է, որ բանակցելուց առաջ մարդիկ այդպիսի կոշտ բաներ չեն դնում։ Պարզ բան՝ ես ասում եմ, որ բաժակն իմն է, դուք ասում եք, թե ձերն է։ Եթե ի սկզբանե մենք չոր մոտեցման ենք գալիս, հաջորդ քայլն իրար ծեծելն է՝ տեսնելու, թե ով կկարողանա խլել։ Իսկ եթե ուզում ենք բանակցությունների ճանապարհով գնալ, ուրեմն պետք է բանակցենք»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ուղիղ ներգրավված է արտաքին քաղաքականության աշխատանքում, նաև՝ Ղարաբաղի հարցով՝ լինելով Հատուկ հանձնարարություններով դեսպան։ ԼՀԿ-ի փոխնախագահն ասում է, որ եթե իրենք իմանային՝ ընդդիմության առաջարկած հայտարարությունը կաջակցի պրոցեսին, իրենք ևս կմիանային։

«Այն մոտեցումը, որ իշխանությունն է այսօր որդեգրել, ինձ համար հասկանալի է։ Ի՞նչ են ասում․ միջազգային հանրության հետ խոսելիս, երբ այդտեղ կա Եվրամիությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որոնք մարդուն հայտարարում են առաջնային արժեք, մենք ասում ենք՝ ձեզ համար մարդու կյանքը, ապրելու, կրթվելու, արարելու իրավունքը բարձրագույն արժե՞ք է, ասում են՝ այո։ Պատասխանում ենք՝ լավ, եթե դուք անկախություն չեք ուզում, ասեք ձևը, թե ոնց ենք ապահովելու։ Ադրբեջանը վերացնում է այն, ինչ հայկական է, կռիվ է տալիս հայի տեսակի հետ, դպրոցում սովորեցնում է, որ հայը թշնամի է, հային կացնով սպանած մարդուն ազգային հերոս է հռչակում, հետևաբար՝ Ադրբեջանի կազմում այդ մարդկանց որևէ իրավունք երաշխավորված չէ։ Մենք դրդում ենք նրան, որ միջազգային հանրությունը հանգի այն կետին, որ միակ լուծումն անկախությունն է, այլապես՝ այդ մարդիկ այնտեղ կոչնչացվեն»,- նշեց Գևորգ Գորգիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան