Բարդ վիճակ է՝ ՀՀ-ն ընկալվում է ՌԴ-ի արբանյակ․ Փաշինյանի խոսքը ՀԱՊԿ-ում ուրիշ ուղերձ չէր Արևմուտքին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպիսի՞ ազդեցություն կունենա Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմի արդյունքը ՀՀ-ի վրա։ Երբեմն գնահատելիս քաղաքակրթական տարր է դրվում գլոբալ այս բախման մեջ, ըստ որի՝ ազատ պետությունը, ի դեմս Ուկրաինայի, պայքարում է իր ճակատագիրը տնօրինելու սուվերեն իրավունքի համար։ Իսկ ի՞նչ հարվածներ կստանա ՀՀ-ի ինքնիշխանությունը և ի՞նչ ռիսկերի կենթարկվի ՀՀ-ի ժողովրդավարական ընթացքն ապագայում՝ անկախ իշխանությունների «ով» լինելուց։

Հասարակության որոշ շերտեր ողջունեցին Նիկոլ Փաշինյանի քննադատությունը ՀԱՊԿ-ի ելույթում, որ 44-օրյա պատերազմում, ադրբեջանական ներխուժումների ժամանակ չի աջակցել ՀՀ-ին։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Factor TV-ի հարցազրույցում պնդում է, որ արտաքին աշխարհին միևնույն է՝ քաղաքական ինչպիսի կարգեր կլինեն ՀՀ-ում։ Ըստ նրա՝ ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է լինելու նրա աշխարհաքաղաքական վեկտորի հետ։

«Ցավոք, այսօր մենք տեսնում ենք ակնհայտ միտում, որ Հայաստանն ընկալվում է որպես ՌԴ-ի ծիրի մեջ գտնվող երկիր, որ այդ գծից շատ քիչ շեղումներ է թույլ տալիս, նույնիսկ՝ միջազգային կառույցներում պատերազմի համատեքստում չեզոք, ՌԴ-ին չպաշտպանող քվեարկությունները հաշվի առնելով։ Մենք այդ ճամբարում հայտնվելով՝ գնալով ավելի բարդ վիճակում ենք հայտնվում»,- ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Բորիս Նավասարդյանը Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ է կապում նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ արտաքին ուժերի վերաբերմունքը․ «Ցավոք, ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչպիսին է լինելու Արցախի հայության ապագան։ Համարում են, որ եթե Արցախը ստանա կարգավիճակ, որը ձեռնտու է Հայաստանին, որը մնում է Ռուսաստանի կցորդը, էլ ինչի՞ մեջ է մեր շահագրգռվածությունը, որ Արցախը լինի այսպիսին, և ոչ թե պատկանի Ադրբեջանին։ Այսպիսին է աշխարհաքաղաքական շահագրգռվածությունը։ Շատ քչերին է հետաքրքրում՝ մենք ժողովրդավարակա՞ն ենք, թե՞ ոչ։ Դա մեզ համար է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան