Եվրոգոտում գնաճը ռեկորդներ է գրանցել. Bloomberg

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Եվրագոտում գնաճն արագացել է՝ հասնելով ռեկորդային մակարդակի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ մայիսին եվրոգոտու սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 8,1%-ով, ինչը, լրատվականի կողմից հարցված տնտեսագետների կարծիքով, գերազանցել է միջին ցուցանիշը 7,8%-ով:

Գործակալությունը նշում է, որ գնաճի արագացումը պայմանավորված է սննդամթերքի և էներգակիրների գների աճով այն բանից հետո, ինչ ուկրաինական պատերազմը հանգեցրել է հումքային ապրանքների գների աճի։ Բազային գնաճի ցուցանիշը, որը բացառում է գների կարճաժամկետ տատանումները, ավելացել է 3,8%-ով։

Commerzbank-ի տնտեսագետ Քրիստոֆ Ուեյլը նշում է, որ եվրոգոտում գնաճի արագ տեմպերի նվազման նշաններ չկան։

«Նույնիսկ եթե ռուսական նավթի և գազի մատակարարումների դադարեցում չլինի, և եթե տարվա ընթացքում էներգակիրների գների տարեկան աճը զգալիորեն նվազի, գնաճի մակարդակը, հավանաբար, դեռևս կկազմի 6% մինչև տարեվերջ»,- ասել է Ուեյլը:

ԵՄ կանխատեսումների համաձայն՝ չնայած գնաճը պետք է գագաթնակետին հասնի այս եռամսյակում, այն հաջորդ տարի, ամեն դեպքում, Եվրոպական Կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշը կգերազանցի միջինը 2%-ով։

Հաղորդվում է, որ արտադրությունը դանդաղել է նաև ապրանքների բարձր գների և մատակարարման շղթաների հարկադիր փոփոխության ֆոնին, և ԵՄ-ի կողմից ռուսական նավթի արգելքը կարող է ավելի մեծացնել ճնշումը գների վրա, որոնք արդեն իսկ ավելացել են ցորենի և պարարտանյութերի մատակարարման խափանումների պատճառով:

Տաթև Ֆռանգյան