Վարչապետն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահին

Լուրեր

05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմյովին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նրա տեղակալ Կարեն Գիլոյանը, Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Կրեմյով, հարգելի գործընկերներ, ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ, որ հանդիպում ենք Հայաստանի Հանրապետության համար շատ նշանակալի առիթով՝ մեր երկրում Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման կապակցությամբ: Անկեղծ ասած, մինչ առաջնության կազմակերպումն անգամ ես չգիտեի, որ Հայաստանում մինչ այդ չեն անցկացվել օլիմպիական մարզաձևերի ո՛չ Եվրոպայի, ո՛չ աշխարհի առաջնություններ, և դա բավական տխուր փաստ էր մեզ համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև այս համատեքստում, որ մեր երկրին վստահեցիք այսպիսի պատասխանատու միջոցառման անցկացումը: Հուսով եմ՝ գոհ եք առաջնության անցկացման կազմակերպչական մակարդակից, և այս միջոցառման արդյունքներով մենք վստահ կլինենք, որ կարող ենք հյուրընկալել, կազմակերպել նաև աշխարհի առաջնությունը:

Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք ընդունել Ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնությունը, և ընդհանրապես որոշում ենք կայացրել, որ աշխատենք ամեն տարի մեր երկրում հյուրընկալել սպորտային նշանակալի միջոցառումներ: Այս հարցում ևս ակնկալում ենք Ձեր աջակցությունը: Երեկ ես այնտեղ էի. անկեղծ ասած, կարող է տարօրինակ թվալ, բայց առաջին անգամ էի ներկա գտնվում նման մակարդակով բռնցքամարտի մրցաշարին, քանի որ մինչ այդ նման առիթ չէր եղել, և բավական հետաքրքիր էր: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և կցանկանայի լսել Ձեր տեսակետը կազմակերպման մակարդակի և ընդհանրապես առաջնության կապակցությամբ»:

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ խոսքերի համար և նշել. «Պարոն վարչապետ, երբ ի սկզբանե Հայաստանի կողմից հայտ էր ներկայացվել, իսկ ես գիտեմ, որ Հայաստանը բռնցքամարտի երկիր է, գիտեմ, որ այստեղ սիրում են բռնցքամարտ, բնականաբար, Եվրոպան աջակցեց դրան: Ինքս մինչև առաջնությունը եկա, ծանոթացա աշխատանքներին, իրապես շնորհակալ եմ Ձեզ և Ձեր ողջ թիմին՝ բացումը հրաշալի էիք կազմակերպել, բարձր մակարդակով: Եվրոպայի հաջորդ առաջնության մասով պետք է օրինակ վերցնել ձեզնից:

Մեզ համար ամենակարևորը մարզիկների և մարզիչների համար պայմաններն են: Այսօր ևս մեկ անգամ զրուցեցի նրանց հետ, բոլորը հիացած են այսպիսի ջերմ ընդունելությունից, ստեղծված պայմաններից, և դա ամենագլխավորն է: Շուրջ 40 երկիր է ժամանել՝ մասնակցելու առաջնությանը, և բոլորը հիացած են՝ և՛ բացումը, և՛ կացությունը, և՛ սնունդը, և՛ Երևանում շրջայցերը, ամեն ինչ լավ է կազմակերպված: Եվս մեկ անգամ կցանկանայի շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ և Ձեր թիմին, բոլորին, ԿԳՄՍ նախարարությանը, Հայաստանի ֆեդերացիային կատարված մեծ աշխատանքի համար: Դա իսկապես ցույց է տալիս, որ Հայաստանում կարելի է անցկացնել ոչ միայն Եվրոպայի առաջնություն, այլև կարելի է դիտարկել աշխարհի առաջնություն անցկացնելու հարցը, քանի որ կան բոլոր պայմանները: Դուք նշեցիք, որ սա առաջին անգամ է, բայց կարելի է ասել, որ սրանով բացեցիք դարպասները»:

Ումար Կրեմյովը նշել է, որ այսօր կայանալու են Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մենամարտերը, որոնց տոմսերն ամբողջությամբ սպառված են, և դա վկայում է Հայաստանում այս սպորտաձևի նկատմամբ մեծ հետաքրքրության ու նաև միջոցառման բարձր մակարդակով կազմակերպվածության մասին: Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահը ևս գոհունակությամբ է արտահայտվել առաջնության կապակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են սպորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները, նաև միջազգային մրցաշարերի անցկացման, մարզական ենթակառուցվածքների զարգացման և սպորտային ապրելակերպի խթանման հարցեր: Վարչապետը ներկայացրել է նշված ուղղություններով Կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը: IBA-ի նախագահն իր հերթին ներկայացրել է ասոցիացիայի ծրագրերը բռնցքամարտի մասսայականացման, մարզիկների պրոֆեսիոնալ աճի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, խրախուսման մեխանիզմների և ենթակառուցվածքային ապահովման ուղղությամբ և հավելել, որ IBA-ը հնարավորինս կաջակցի ՀՀ-ում սպորտի զարգացմանը:
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահը հրավիրել է վարչապետ Փաշինյանին՝ դիտելու Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի այսօր կայանալիք մենամարտերը»,- ասված է հաղորդագրությունում։