ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ, երբ այն կազմվի. VOA

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

«Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի ներքին հարցն է, հայ ժողովրդինը եւ նրանց խորհրդարանի անդամներինը»: Այս մասին է ասել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մի խոսնակ` ավելացնելով. «Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով եւ համաձայն սահմանադրության ու բոլոր կանոնների: Մենք, որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով գնալ կառուցողական երկխոսության: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձեւավորում համաձայն բոլոր կանոնների եւ ի նպաստ բոլոր հայերի շահերի:

Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են: Եվ պատրաստ ենք երկու կողմերի համար հետաքրքրություն վայելող հարցերի շուրջ սերտորեն աշխատել նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի»,- ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը: