Կայացել է «Վկայում են արխիվային փաստաթղթերը՝ նվիրվում է Եղիշե Չարենցի 125-ամյակին» խորագրով ցուցադրությունը

Լուրեր

26.03.2026 | 23:44
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
26.03.2026 | 23:17
Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
26.03.2026 | 23:03
Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 22:50
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.03.2026 | 22:39
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը
26.03.2026 | 22:21
Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2026 | 22:09
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
26.03.2026 | 22:03
Արցախի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա
26.03.2026 | 21:51
Իրանն ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունից մտահոգության ֆոնին. CNN
26.03.2026 | 21:41
Առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց
26.03.2026 | 21:30
Ամերիկացիներն ինձ ասում էին՝ եթե ռուսները չկարողանան պաշտպանել արցախահայերին, ավելի լավ չէ՞ նրանց Հայաստան բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 21:20
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրում հայհոյելու համար․ ինչ է պատմում ԱԺ նախագահը միջադեպից
26.03.2026 | 21:19
Թրամփը բացահայտել է Իրանի «իրական նվերը» ԱՄՆ-ին
26.03.2026 | 21:02
Վարժական հավաքի պահեստազորայիններիի վնասվածքի դեպքով կա ձերբակալված. ՔԿ
26.03.2026 | 21:00
Փաշինյանի և Քոչարյանի բանավեճը «էշի պես զռալու» մասին՝ քաղաքական մտքի բացակայության արդյունք է․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եղիշե Չարենցի անվան հուշասրահում կայացել է «Վկայում են արխիվային փաստաթղթերը՝ նվիրվում է Եղիշե Չարենցի 125-ամյակին» խորագրով նոր ցուցադրություն, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» անվանակարգի դրամաշնորհով և Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ ֆինանսավորմամբ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Ցուցադրությունը, որը տևել է մեկ ամիս, ներառել է Ե․ Չարենցի կյանքին ու գործունեությանը վերաբերող շուրջ 60 բացառիկ փաստաթղթերի պատճեններ, 20 լուսանկարներ և տեսաֆիլմեր, որոնց միջոցով վեր են հանվել և ներկայացվել Ե․ Չարենցի կյանքը, դատավարության գործընթացը, ինչպես նաև բանաստեղծի գրական գործունեությանը վերաբերող այլ դրվագներ։

Ցուցադրության շրջանակում ընտրվել են նաև խորհրդային տարիներին նկարահանված մեծ բանաստեղծի մասին պատմող տեսաֆիլմերը («Եղիշե Չարենցը հեղափոխության երգիչ» (Երևանի փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա, 1974 թ․, ռեժ․՝ Է. Մաթևոսյան, հնչյունային, սև-սպիտակ, տևողությունը՝ 10 ր․ 12 վրկ և «Չարենց. հայտնի և անհայտ էջեր» («Հայֆիլմ» կինոստուդիա, Վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորում, 1987 թ․, ռեժ․՝ Լևոն Մկրտչյան, հնչյունային, գունավոր, տևողությունը՝ 19 րոպե 16 վրկ)։ Տեսաֆիլմերում նկարահանվել են Արտաշես Ալեքսանդրյանը, Արփենիկ Չարենցը, Ռեգինա Ղազարյանը, Գևորգ Էմինը, Հայրիկ Մուրադյանը: Բանաստեղծությունները կարդում է Սոս Սարգսյանը:

«Վկայում են արխիվային փաստաթղթերը՝ նվիրվում է Եղիշե Չարենցի 125-ամյակին» խորագրով ցուցադրությանն աջակցել են Չարենցավանի քաղաքապետարանը և Չարենցի հուշասրահը, որոնք դպրոցականների ուժերով միջոցառման ընթացքում կազմակերպել են գրական ցերեկույթ։

Ցուցադրության ավարտից հետո ցուցանմուշները նվիրաբերվել են Չարենցի հուշասրահին՝ համալրելով ցուցասրահի հավաքածուն։

Ցուցադրության նպատակն էր հանրայնացնել Հայաստանի ազգային արխիվում և արխիվի «Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների» մասնաճյուղում պահպանվող այն մշակութային ժառանգությունը, որը վերաբերում է Եղիշե Չարենցի կյանքին և գործունեությանը, ինչպես նաև ներկայացնել մեծ պոետի մասին խորհրդային տարիներին ստեղծված տեսաֆիլմերը»,- ասված է հաղորդագրությունում։